Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ նրանց, ովքեր մտահոգ են … դեպքերով

Սեպտեմբեր 08,2013 12:26

Երեւանի համար 27 դպրոցի ուսուցիչները բաց նամակ են տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

Բաց նամակ նրանց, ովքեր մտահոգ են … դեպքերով

Այլեւս լռել չենք կարող…
Որոշ իմաստուններ խորհուրդ են տալիս.
_ Խոսեք եւ գործեք ինքնավստահ, համառորեն եւ նախահարձակ, շշմեցնող ու խելապտույտ առաջացնող ձեւերով:

Մեր խնդիրն է.
Հանրային կարծիքը մեր ձեռքն առնել. իսկ դրա համար անհրաժեշտ է նրան դատապարտել անշարժության՝ այնքան շատ եւ այնքան հակասական կարծիքներ հայտնելով, որ նրանք ի վերջո կորչեն այս լաբիրինթոսի մեջ:

Որեւէ պատրվակով հեղինակազրկեք ձեր «ընտրյալին» եւ խփեք բոլոր հնարավոր միջոցներով: Նրանք չեն դիմանա ձեր հարձակմանը, թեկուզ հազար անգամ էլ ճիշտ լինեն: Նման համառների մասին հեղինակազրկող լուրեր տարածեք, կասկածելի մթնոլորտ ստեղծեք նրանց շուրջը: Քարշ տվեք նրանց կոմիտեներ, ոստիկանություն եւ, եթե հնարավոր է, դատարան:

Ահա թե ինչ խորհրդով է քաջալերվում եւ ու՞մ պատվերով է գործում Անահիտ Բախշյանը:

Համար 27 դպրոցի տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից նա ծավալել է կազմաքանդիչ գործունեություն:

Վերացրել է ուսուցչանոցը՝ ուսուցիչներին նվաստացնելով ու մոլորեցնելով: Վերացրել է առարկայական կաբինետները՝փոշիացնելով այնտեղ կուտակված նյութերն ու պարագաները, դեն նետելով անգամ Կոմիտասի դիմանկարն ու Դ. Դեմիրճյանի վրձնած բնանկարը:

Աշխատանքից ազատել է դպրոցի բազմավաստակ եւ հմուտ ուսուցիչների՝ նրանց փոխարինելով իր մտերիմներով (քանի որ ազգականներն ապրում են արտերկրում), պատճառաբանելով, որ ինքը ցանկանում է աշխատել թիմակիցներով, որոնք պիտի լինեն համախոհներ ու գաղափարակիցներ:

Աշխատանքից ազատել է անգամ երկու անչափահաս որբերի մայր բուֆետապանին, փոխարենը նշանակել իր համախոհ Ս. Էլոյանի մորաքրոջը, որը ծավալել է անհատական բիզնես գործունեություն :

«Դպրոցների բարելավման ծրագրի» մրցույթում հաղթելու եւ գործունեություն իրականացնելու համար ծնողական համայնքից ստացել է պատկառելի գումար, սակայն այդ աշխատասենյակը հանձնել է ոչ մանկավարժ Աշոտ Մկրտչյանին: Վերջինս նույնպես զբաղվել է անհատական գործունեությամբ:

Նույն այդ ճանապարհով գնել է համակարգիչներ, որոնց մի մասը պարզապես տարել է, հիմա չկան:

Այս եւ էլի շատ անօրինությունների մասին մենք լռել ենք ՝ հարգելով իր մեծ վիշտը: Բայց պարզվեց այնքան էլ այդպես չէր, իրեն պետք էր ոչ թե ամուսինը, այլ նրա ազգանունը: Անահիտ Ժամկոչյան անուն-ազգանունը ներկայացնում էր միայն սովորական, շարքային ուսուցչուհու, իսկ ահա ամուսնու ազգանունը, հանրահայտ առակի փրփուրի նման նրան հանեց ջրի երես, եւ նա հանկարծ դարձավ ինքնահռչակ քաղաքական գործիչ՝ չունենալով ոչ համապատասխան կենսագրություն, ոչ կարողություն (ի՞նչ աշխատությունների կամ գոնե հոդվածների հեղինակ է):

Իրենց կուսակցությանը հատուկ աղմկարարությունը դարձրել է գործելաոճ՝ չխնայելով անգամ դեռահասներին, գործիք դարձնելով անգամ նրանց:

«Այդպիսիներին ճանաչելն անգամ անպատվություն է»
Վ. Շեքսպիր:

Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան համար 27 դպրոցի ուսուցիչներ

 

Հիշեցնենք,  որ Օգոստոսի 28-ից Շենգավիթ վարչական շրջանի դատախազի որոշմամբ Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի լիազորությունները կասեցված են, տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված է դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Լիլյա Օհանյանի վրա, տնօրենի լիազորությունները կասեցվել էին դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելիներ, էդ բոցաշունչ ոճին որ էդպես տիրապետում եք, երբ ՛՛Նա՛՛ նա կազմաքանդիչ գործունեություն էր ծավալում, ինչո՞ւ ծպտուն չէիք հանում:
    Նմանատիպ մի ՛՛ուրույն ձեռագիր՛՛ էլ հանգամանորեն և շատ դիպուկ ներկայացված է 2009թ. ՛՛Առավոտի՛՛ ՛՛Կոլեկտիվի անդամներ՛՛ խմբագրականում, որը ցավոք, ինչ որ տեխնիկական պատճառներով չի բացվում, կամ ասենք՝ նույն համարի ՛՛Ուսուցիչների նամակը՛՛. https://www.aravot.am/2009/12/15/189919/
    Ասես նույն թթխմորից են պատրաստված…

  2. Տարոն says:

    Ավարտել եմ հ27-ը 2002թ.: Ուսուցիչներս են. հայոց լեզու և գրակ.` Այվազյան, հանրահաշիվ + երկրաչափություն` Թորոսյան Գ, պատմություն` Քոսակյան Վ, Անգլերեն` Գրիգորյան Գ. և Լյուսի, կենսաբ`Պապյան, քիմիա`Մանուկյան Մ, ֆիզկուլտ` Արեգնազ, տնտեսագիտություն, իրավունք` Իվանյան, ֆիզիկա` Մովսիսյան: Դասղեկս Ա. Ոսկանյանն էր:
    Նամակի ներքևում ստորագրության փոխարեն գրված է . Ինչու է ինձ թվում, որ վերոնշյալ ուսուցիչներիցս, ոչ մեկը չկա ու չէր էլ կարող լինել շարքում??

  3. Տարոն says:

    Ավարտել եմ հ27-ը 2002թ.: Ուսուցիչներս են. հայոց լեզու և գրակ.` Այվազյան, հանրահաշիվ + երկրաչափություն` Թորոսյան Գ, պատմություն` Քոսակյան Վ, Անգլերեն` Գրիգորյան Գ. և Լյուսի, կենսաբ`Պապյան, քիմիա`Մանուկյան Մ, ֆիզկուլտ` Արեգնազ, տնտեսագիտություն, իրավունք` Իվանյան, ֆիզիկա` Մովսիսյան: Դասղեկս Ա. Ոսկանյանն էր: Նամակի ներքևում ստորագրության փոխարեն գրված է ., Ինչու է ինձ թվում, որ վերոնշյալ ուսուցիչներիցս, ոչ մեկը չկա ու չէր էլ կարող լինել շարքում??

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/08/383310/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30