Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկիոն կընդունի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը

Սեպտեմբեր 08,2013 10:46

Տեղեկացրել ենք, որ Բուենոս-Այրեսում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ համաժողովում ՄՕԿ-ի գործկոմը փակ քվեարկությամբ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրեց Տոկիոն:

Այդ իրավունքին հավակնում էին նաեւ Մադրիդն ու Ստամբուլը: Առաջին փուլում քաղաքներից ոչ մեկն անհրաժեշտ քվե չհավաքեց: Ճապոնիայի մայրաքաղաքի օգտին ձայն տվել էին գործկոմի 42 անդամներ, Ստամբուլի եւ Մադրիդի՝ 26-ական: Լրացուցիչ քվեարկությունից հետո երկրորդ փուլ անցավ Ստամբուլը: Ի վերջո, այս երկու քաղաքներից ընտրվեց Տոկիոն:

Տոկիոյում արդեն օլիմպիական խաղեր անցկացվել են. 1972 եւ 1998 թվականներին, համապատասխանաբար, Սապպորոյում եւ Նագանոյում՝ ձմեռային, 1964 թվականին՝ ամառային: Ճապոնիայում պետք է կայանար նաեւ 1940 թվականի ամառային օլիմպիական խաղերը, սակայն Չինաստանի հետ պատերազմում գտնվելու պատճառով այն տեղափոխվել էր Ֆինլանդիա:

 
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30