Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության հայտարարությունը
«Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը, մտահոգված լինելով Կոմիտաս 5-ում տեղի ունեցող ապօրինի շինարարությամբ, այսօր այցելել էր բնակիչներին` զորակցելու եւ աջակցելու նրանց իրենց արդարացի պահանջները բավարարելու համար : Կուսակցության նախագահ Անի Զախարյանը բնակիչների հետ ունեցած զրույցում ներկայացրեց նախապես մշակված ծրագիրը, որի հաջող իրականացումը կհանգեցնի բնակիչների պահանջների բավարարմանը: Ըստ դրա, որպես նախնական քայլ, նախատեսվում է հարակից 3 շենքերի բոլոր բնակիչների ստորագրահավաք, որը կպահանջի դադարեցնել ապօրինի շինարարությունը Կոմիտաս 5-ում: Ապա այդ նամակը բնակիչների հետ միասին կուսակցության աջակցությամբ կհանձնվի Երեւանի Քաղաքապետարանի համապատասխան վարչությանը: Բնակիչները համագործակցության իրենց համաձայնությունը հայտնեցին եւ եկան պայմանավորվածության հաջորդ հանդիպման եւ հետագա քայլերի քննարկման շուրջ:
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 7, 2013»
Aravot.am-ը Հայաստանի էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացավ, այս կուսակցությունը գրանցվել է մոտ ամիսուկես ամիս առաջ: