Կլայպեդայում Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը չեմպիոն ունեցավ:
15 տարեկանների խմբում 85 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը երկամարտում բարձրացրեց 249 կիլոգրամ եւ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ Արսեն Մարտիրոսյանը՝ 242 կիլոգրամ արդյունքով:
Ի դեպ, Սարգիսն առաջինն էր թե պոկում, թե հրում վարժություններում, իսկ Արսենը՝ երկրորդը:
Այսօր նույն տարիքային խմբում մրցահարթակ մտան նաեւ +63 կգ քաշայիններ Հռիփսիմե Պողոսյանն ու Արփինե Դալալյանը: Նրանք 179 եւ 163 կիլոգրամով հանգրվանեցին, համապատասխանաբար, 4-րդ եւ 6-րդ հորիզոնականներում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ