Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միություն մտնելու դեպքում թանկացումներ են սպասվում

Սեպտեմբեր 07,2013 21:19

Մաքսային միության երկրները միասնական (նույն) դրույքաչափով պետք է մաքսազերծեն երրորդ (միության մեջ չմտնող) երկրներից ներմուծվող ապրանքները, սա երևում է Միության ձևավորման պայմանագրի երկրորդ հոդվածի «ա» կետից, գրում է 1in.am-ը:

Ըստ աղբյուրի, այդ միասնական մաքսային դրույքաչափերը բարձր են Հայաստանի գործող մաքսատուրքերի դրույքաչափերից: Հայաստան ներմուծվող ապրանքները այժմ մաքսազերծվում են 0% կամ 10% դրույքաչափով՝ համաձայն Մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի: Մինչդեռ Մաքսային միության դրույքաչափերը հիմնականում 5%, 10%, 15% և 20% են: Այսինքն՝ եթե Հայաստանը իսկապես մտնի Մաքսային միություն, և եթե այդ Միությունը չլինի միայն թղթի վրա, մենք ստիպված ենք լինելու բարձրացնել բազմաթիվ ապրանքների մաքսատուրքեր:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30