Մեծ քսանյակի` G20, գագաթաժողովի 11անդամ կողմ է Սիրիային օդային հարվածներ հասցնելուն` անգամ առանց Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մանդատի:
ԱՄՆ Սպիտակ տունը տարածել է կողմ պետությունների անունները` ԱՄՆ, Միացյալ թագավորություն, Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսպանիա, Սաուդյան Արաբիա, Թուրքիա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը Սիրիայի դեմ գործողությանը չի մասնակցի: