Մեծ քսանյակի` G20, Միացյալ թագավորությունում ընթացող գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունում ՄԹ-ին անվանել են «փոքր կղզի»: Հաստատ է, դա, թե` ոչ, ոչ ոք չգիտի, սակայն լուրերի տարածումից հետո բրիտանացի խորհրդարանական Հենրի Սմիթը Twitter սոցկայքի իր էջում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` tosser է:
BBC-ի փոխամցմամբ, այս բառը անպարկեշտ չէ եւ կարելի է գրել թերթի էջերում: Բառը, սակայն, երկիմաստ է: Այն նշանակում է եւ «պինդ», «ամուր» եւ «ձեռնաշարժությամբ զբաղվող»: