Հայտնի է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի պետական համալսարանը անվանակոչված է գիտնական Միխայիլ Վասիլեւիչ Լոմոնոսովի անունով:
Հայաստանի Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Էդգար Ղազարյանի որոշմամբ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է ռուս գիտնական Միխայիլ Վասիլեւիչ Լոմոնոսովի անունով:
Մալշիկայում է ծնվել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Մալիշկայի կրթա–լուսավորչական բնագավառում Լոմոնոսովի ունեցած ներդրումների հետ էնքան էլ ծանոթ չեմ, բայց մի բան մալիշկեցիք լավ են մտածել. Լոմոնոսովի անվան Մալիշկայի Գյուղական Ուսումնատուն։ Վերածես հապավման՝ կստացվի նույն МГУ имени Ломоносова. Էսպես կարող են արտագաղթի դեմ էլ պայքարել. “Ուզում ես МГУ имени Ломоносова ավարտե՞լ՝ հենա՛, գնա վերևի(№2) դպրոց, նույնն ա, ոչ մի տարբերություն”։
Մաքսային Միությանը դուր գալու գործընթացը հլա նոր ա սկսվում։ Հաջորդ քայլով՝ գյուղի անվանման “и”–ն են “ы”–ի վերածելու, թե չէ՝ կարող ա մի հերթական լեոնտևակերպ կամ դուգանինանման դրա մեջ հայկական չափից դուրս հավակնոտություն գտնի։ Ո՞նց կարելի ա դա թույլ տալ։
Ինչ, ինչ, մեր ազգը քծնության համար մի հատ է։