Տեղեկացրել ենք, որ ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատ են արձակել:
ԳԱԼԱ-ն փորձել է Սուրիկ Խաչատրյանի հետ զրուցել: Հարցին, թե արդյոք Ճի՞շտ են մամուլում եղած տեղեկությունները որդուն ազատ արձակելու վերաբերյալ, Խաչատրյանը ասաց. «Դե որ ասում են, ուրեմն ճիշտ կլինի: Զանգել ես՝ աչքալուսանք տուր էլի, այո»:
Փորձել են նաեւ պարզել, թե արդյոք նրա կինը` Լորետա Բարսեղյանը, բողոքելո՞ւ է Բուդաղյանի դեմ, սակայն Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք բողոքներ չեն ունենալու: