Ռոբերտ Քոչարյանը մարդ է, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում և չէր էլ ուզում կարդալ, 1in.am-ի հետ զրույցում ասել է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
Նրա կարծիքով, «Քոչարյանը չուներ ռազմավարական մտածողություն: Իր տասնամյա իշխանության օրոք նրա հիմնական մտահոգություններից մեկն էր արդարացնել այն, ինչ ինքն արեց նախագահ Տեր-Պետրոսյանի նախագահության հետ: Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր բանակցությունների ընթացքում նա փորձել է ոչ թե հարցը լուծել ըստ էության, այլ ցույց տալ, որ ինքը կարող է 1997թ. սեպտեմբերին Տեր-Պետրոսյանի պայմանականորեն ընդունած փուլային լուծումից ավելին ձեռք բերել: Քոչարյանը դա անելու համար նույնիսկ «բազարի» մեջ ընդգրկեց Մեղրին: Վ. Օսկանյանն էլ, որպես արտգործնախարար, ընդունեց այդ մտածողությունը ու գործեց այդ կերպ, դրա համար էլ նրա խոսքերն այսօր ինձ համար այնքան էլ կարեւոր չեն: Վ. Օսկանյանն էլ իր խելացիությունն ու գիտությունն օգտագործեց Ռ. Քոչարյանի ոչ ռազմավարական քայլերն արդարացնելու համար ու այսօր անում է նույնը՝ խեղաթյուրել պատմությունը: Եվ ինքը միակը չի անշուշտ»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում