Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուսաց լեզվի յուրացումը չպետք է լինի մայրենիի հաշվին». Դավիթ Գյուրջինյան

Սեպտեմբեր 07,2013 19:15

«Հայերենը վտանգված է` անկախ Հայաստանում ռուսալեզու գիմնազիայի բացման հնարավորությունից: Երբ հայախոս մարդկանց հսկայական զանգված է հեռանում մայր հողից, լեզուն ինքնին վտանգվում է» ,- այսօր այս մասին  «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով` Հայաստանում ռուսալեզու գիմնազիայի բացման վերաբերյալ Վ.Պուտինի հայտարարությանը, ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

Ըստ նրա`հայերենը արտերկրում դառնում է «խոհանոցային» մակարդակի շփման լեզու, երբ արտասահմանում բնակվող հայերը մայրենի լեզվով բարդ նախադասություններ չեն կարողանում կազմել: «Եթե Հայաստանում ռուսական համալսարան բացվի, այնտեղ սովորող անձինք չեն կարողանա ազատ հաղորդակցվել մայրենի լեզվով: Հայերենի պահպանման գործը պետք է լինի պետական հոգածության առարկա, հայերենի պահպանությունը պետք է մտնի ազգային անվտանգության շրջանակ»,-ասաց նա` առաջարկելով լուծման  երկու տարբերակ: Առաջին` պատկան մարմինները հետամուտ լինեն մայրենի լեզվի պահպանմանը, հակառակ պարագայում, հասարակությունն ինքը պահպանի մայրենին` չգնալ եւ չուսանել ռուսական գիմնազիայում կամ համալսարանում: «Միաժամանակ, չպետք է կարծել, որ դեմ եմ ռուսերեն լեզվին, նույնիսկ սիրում եմ այդ լեզուն, սակայն դրա յուրացումը չպետք է լինի հայերենի հաշվին: Հայաստանում անգլախոսության, ֆրանսախոսության կամ գերմանախոսության վտանգ չկա, մինչդեռ վտանգը գալիս է ռուսախոսությունից: Հայաստանում Ամերիկյան համալսարանը անգլախոսություն չի բերել մեր երկիր, մինչդեռ ռուսական գիմնազիան հաստատապես կբերի: Մեր քաղքենի հայրենակիցները, որ փարված են ռուսերեն լեզվին, իրենք են նպաստում ռուսերենի տարածմանը»,-ընդգծեց Գյուրջյանը` նկատելով, որ վտանգը ոչ թե Մոսկվայից է գալիս, այլ հենց մեր ներսից. «Հայախոսների տարածքը գնալով սեղմվում է: Մենք ունենում ենք հայախոսության կորուստ: Մինչդեռ, լեզուն հիմքերի հիմքն է, մարդու հոգեկերտվածքը»,- ասաց լեզվաբանը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30