Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները պրոպագանդայի ազդեցության տակ իրականացրին համատարած ինքանսպանություններ, որպեսզի ոչ մի դեպքում չգերևարվեն ամերիկացի զինվորների կողմից: Ճապոնիայի կայսեր հրամանով երկրի ներսում ձևավորվել էր հասարակական կարծիք, որ եթե բնակիչները գերի ընկնեն ամերիկացիներին, ապա նրանց սպասվում է անասելի տանջանքեր ու մահ: Դրա արդյունքում, երբ ԱՄՆ-ի զորքերը մոտեցան Ճապոնիայի հյուսիսային հատվածում գտնվող բնակավայրերից մեկին, նրանք ականատես եղան թե ինչպես են տեղի բնակիչները իրենց ցած նետում 250 մետր բարձրություն ունեցող ժայռից և ընկնում ծովը: Այժմ այդ ժայռը կոչվում է «Ինքնասպանության քարափ» կամ «Բանդզայ-Քարափ», քանի որ թռիչքի ժամանակ կղզու բնակիչներ գոչում էին «Տեննո հեիկա բանդզայի», ինչը թարգմանաբար նշանակում է «Կեցցե կայսրը»: Այսօր այդ վայրում կառուցված է Բուդդայի հուշարձան՝ ի հիշատակ զոհերի:
Աշխարհի ամենաթանկ ծծակն արժե 85 հազար ԱՄՆ դոլար: Russell and Case Jewelers ոսկերչական ընկության կողմից ստեղծած յուրօրինակ ծծակը պատրաստված է պլատինից և կշռում է 250 գրամ: Այն ստեղծվել է ոսկերիչ Մեթ Քեյսի կողմից` հատուկ (UK Baby and Toddler Show 2013) ցուցահանդեսի համար:
Գոյություն ունի Ծխելուց հրաժարվելու միջազգային օր: Օրը 1977 թվականին սահմանել է ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերությունը: Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակն է նպաստել ծխելուց կախվածության տարածվածության նվազեցմանը: Նշվում է ամեն տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը:
Կարդացեք նաև