Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան մամուլի ասուլիսը Չեխիա-Հայաստան խաղից հետո

Սեպտեմբեր 07,2013 18:36

Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիան տարածել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը Չեխիա-Հայաստան խաղից հետո:  Հայաստանի հավաքականը կարողացավ երկրորդ անընդմեջ արտագնա հաղթանակը տանել ընտրական փուլում:

 

– Խաղից առաջ, Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բիլեկն ասել էր, թե իրենք ավելի ուժեղ թիմ ունեն:

– Միշտ չէ, որ ուժեղ թիմը հաղթում է:

– Ձեր կարծիքով՝ զրկե՞լ եք չեխերին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից:

– Մենք մտածում էինք հաղթանակի, այլ ոչ թե չեխերին խանգարելու մասին: Իրենք էլ մեզանից Երեւանում էին 3 միավոր վերցրել:

– Խաղից առաջ, Բիլեկը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը տատանումներ ունի, բայց  խաղը ցույց տվեց, որ նման բան չկա:

– Մենք այսօր խաղացինք մեր հնարավորությունների առավելագույն չափով, թեեւ դա շատ դժվար է, երբ 3 հարկադրված փոփոխություն ես կատարում:

-Ի՞նչ ազդեցություն ունեցավ դարպասապահի փոփոխությունը:

– Միայն դարպասապահը չէր, ես ասացի, որ 3 փոփոխություններն էլ հարկադրված էին, իսկ ինչ վերաբերում է դարպասապահին, ապա նա մեր հիմնական դարպասապահն է…

– Ի՞նչ վիճակում են փոխարինված խաղացողները:

– Արազը եւ Կամոն՝ իրենք խնդրեցին փոխարինում, բայց թվում է, որ լուրջ չէ: Բերեզովսկու դեպքում, ավելի լուրջ է, նա ծնկի վնասվածք ունի:

– Կհամեմատե՞ք Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ մեր արտագնա խաղերը:

– Երկու դեպքում էլ՝ ուրախալի է, որ հաղթեցինք, սակայն Չեխիային մեծ կորուստներով հաղթեցինք: Բացի վնասվածքները, Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը որակազրկվեցին:

– Այս խմբից ո՞վ է ավելի մոտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն: Իտալիան, Բուլղարիան, Հայաստանը, թե՞ Դանիան:

– Մենք հեռուն չենք նայում: Այսօր, մեր միակ ցանկությունը՝ Դանիայի հետ խաղին պատրաստվելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30