Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ երթուղայինը սկսեց ինձ նայել ու հորանջել, հենց այդ պահին զգացի առաջնորդելու տաղանդս». Առաջնորդության մասին

Սեպտեմբեր 07,2013 18:29

«Մի եղեք այնպես, ինչպես բոլորը: Մտածեք ոչ ստանդարտ: Ավելի լավ է ծովահեն լինել, քան սովորական նավաստի: Դուք ինքներդ կարող եք փոխել աշխարհը, ազդել նրա վրա, դուք կարող եք ստեղծել սեփական արտադրանքը, և դա նույնպես կօգտագործեն մյուսները»,- հենց այսպես էր մտածում իրական առաջնորդ Սթիվ Ջոբսը: Նա կարողացավ փոխել աշխարհը, որովհետև նա հավատում էր, իսկ ինչպես ինքն էր ասում. «Հավատը մեծ ուժ է, ինչ էլ որ լինի, չպետք է կորցնել այն»:
 Այս անգամ  «Առավոտ երիտասարդականը» խոսել է առաջնորդության մասին մտածող եւ բազմիցս երիտասարդ առաջնորդի որակներ ցուցաբերած երիտասարդների հետ: Նրանք  ուսումնասիրել են առաջնորդության խնդիրները, ուսանել են  երիտասարդ առաջնորդներ պատրաստող դպրոցում, հիմա էլ ղեկավարում եմ սեփական կազմակերպությունները:

 

24-ամյա Արմեն Սուքիասյան (Ֆլեշմոբ Դիվիզիա ԵՀԿ խորհրդի նախագահ)

Դեռ դպրոցական էի, մի անգամ երթուղայինով գնում էի դասի, դեռ կիսաքնած էի, իսկ երթուղայինում տեղ չկար նստելու, հանկարծ ախորժակով հորանջեցի և ի՞նչ տեսնեմ՝ ամբողջ երթուղայինը սկսեց ինձ նայել ու հորանջել, այ հենց այդ պահին զգացի առաջնորդելու տաղանդս ու սկսեցի ավելի գիտականորեն ուսումնասիրել:

Առաջնորդությունը ինձ համար նախ և առաջ թիմի մի մասնիկ լինելն է, ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն ունենալը, թիմին ճիշտ մոտիվացնելն ու լինել թիմի այն անդամը, ում հետեվից գալու են:
Մինչ աշխարհը փոխելը, նախ ամեն բան սկսել եմ ինքս ինձ փոխելուց, փոխել եմ նաև միջավայրս, հիմա հերթը հայրենիքինն է, ապա նոր միայն կմտածեմ աշխարհի մասին:

Լավ առաջնորդ ինելու համար պետք է՝ կամքի ուժ, արագ կողմնորոշվելու ունակություն, էմպատիա, վճռականություն, զիջելու ունակություն, բարիություն և նպատակի ընկալում:

Հայաստանը ունի առաջնորդների կարիք, ունի միասնականության կարիք, ազգս պետք է թիմ լինի, ընտանիք, այ հենց այդ ժամանակ առաջնորդի գործը հեշտ կլինի,ընտրությունը՝ ճիշտ: Փոխելու ահռելի բաներ կան, ես արդեն սկսել եմ, ամեն քայլս ուղղված է՝ դեպի լավը փոխելու համար:

Առաջնորդական ձտումները զարգացնելու ամենաարդյունավետ ճանապարհը կայանում է հետևյալում՝  նախ առաջին հայացքից կասեմ մի բան, որը կարծես կապ չունի թեմայի հետ, բայց ենթադրում եմ, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ինքս հարմոնիայի մեջ եմ ապրում,ուստի  հանգստություն, հարմոնիա ինքներդ ձեր և բնության հանդեպ, պետք է սիրել մարդկանց, կարեկցել, և բռնել բարիի կողմը:

22-ամյա Անահիտ Ալեքսանյան (Mocak.amի համահիմնադիր եւ տնօրեն)

Առաջնորդական հմտությունները կյանքի ընթացքում են ձևավորվում՝ փորձի ու գիտելիքների հիման վրա, բայց առաջնորդելու ձգտումը, ցանկությունը ծնվում է մարդու հետ կամ ի հայտ գալիս շատ փոքր տարիքում: Որքան հիշում եմ, նման ցանկություն ունեցել եմ նույնիսկ մանկապարտեզում՝ իմ ու ընկերներիս առօրյան կազմակերպելիս: Եղել եմ շատ ակտիվ, շատախոս ու «սնդիկ»: Բոլոր չարաճճիությունների կազմակերպիչն եմ եղել:
Առաջնորդական գրքերը մեկ անգամ ընթերցելը ոչ մի դեպքում բավարար չէ, անընդհատ պետք է աչքի առաջ ունենալ, թերթել ու միշտ փորձդ հարստացնել խելոք մարդկանց խելոք մտքերով: Փորձառու ընկերներիս խորհրդով ձեռքս շատ լավ գրքեր ընկան: Ընթերցելով հասկացա, որ շատ բան ենթագիտակցորեն ճիշտ եմ արել, բայց դեռ շատ ու շատ բաներ ունեմ սովորելու: Հիմա շատ սիրում եմ լսել աուդիոգրքեր՝ առաջնորդության ու հաջողության բանաձևերի մասին, կարդալ հաջողակ առաջնորդների գրառումներ ու դիտել նրանց մասին պատմող հաղորդումներ: Դրանց շնորհիվ ոչ միայն տեղեկատվություն եմ ստանում, այլև մեծ չափով ոգևորություն:


Առաջնորդությունը հեռուն, շատ հեռուն տեսնելու ունակությունն է
, որը ուրիշները չեն տեսնում, և այն հստակ գիտակցումը, թե ինչ քայլեր են պետք դրան հասնելու համար: Նաև թիմակիցներին ոգևորելու ու սեփական էներգիայով վարակելու կարողությունն է:
Շատ հաճելի է զգալ կազմակերպված թիմի ուժը ու հասկանալ, որ ամեն ինչ ցանկության դեպքում հնարավոր է: Շատ մեծ հոգեկան բավարարվածություն եմ զգացել, երբ իմ ու ընկերներիս կազմակերպած միջոցառումները հաջող են ստացվել:
Ամեն մարդ առաջինը ինքն իրեն պետք է փոխի: Պետք է հասկանանք, որ մարդը ամենակարևոր արժեքն է ու հարգենք ինքներս մեզ, համոզված լինենք որ մենք կարող ենք պաշտպանել մեզ ու մեր իրավունքները: Մոռանանք վախի, ամոթի « ու մեկ ա, բան չի փոխվելու»-ի մասին:

Անգամ եթե առաջնորդ չկա, աշխարհին մի կտոր բարություն նվիրելու ձգտումը առաջնորդում է մարդկանց: Վճարում ենք 100 դրամ նախաձեռնության ու պայքարի ընթացքում հասկացա, որ մարդկանց մեջ լիքը բարույթուն կա, իրար օգնելու մեծ ցանկություն, շատ կուզեմ, որ այդ հատկությունը չքնեցնենք, հանենք դուրս, դա ամենամեծ ուժն է, որ հասարակությանը առաջ է տանում:

27-ամյա Հրաչ Շահվերդյան (սեմինարների կազմակերպիչ, Mocak.amի համահիմնադիր եւ տնօրեն)

Կարծում եմ, որ ես ավելի շատ սովորում եմ սովորեցնելիս: Կամայական փուլում էլ մարդը, ով ձգտում է կատարելագործվել, պետք է սովորեցնի իր կողքի մարդկանց: Յուրաքանչյուրը ինքը պետք է իր մեջ զարգացնի առաջնորդական ունակությունները:

Յուրաքանչյուր առաջնորդ պետք է նա ունենա երազանք, նպատակներ ու անհագ ցանկություն դրանց հասնելու համար: Պետք է շատ կարդա, լինի հետևողական: Ամենակարևորը սիրի սեփական սխալները՝ որպես ուսուցիչների…

Կամայական մարդը կարող է փոխել թե՛ իր ,և թե՛ իր շրջապատի մարդկանց կյանքը: Մարդը կարող է և՛ ունենալ առաջնորդական հատկանիշներն, և՛ կարող է իր մեջ զարգացնել դրանք:

Կարևորը ցանկությունն է: Եթե ունեք ցանկություն, արդեն մի քայլ առաջ եք: Մարդը պետք է հարցեր տա ինքն իրեն, ու լինի անկեղծ իր հետ, այդ ժամանակ էլ կհասկանա՝ իսկապես առաջնորդ է, թե ոչ:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30