Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանին սպասվում է ազգային հերոսի պետական բարձրագույն պարգեւ». Սամվել Հարությունյան

Սեպտեմբեր 07,2013 16:18

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության հայտարաությունը  եւս մեկ անգամ ապացուցում է, որ ինչպես նախկինում, այժմ էլ զինվորական դատախազությունը, քննչական ծառայությունը ընդամենը ծառայում են Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի հանցագորոծությունները պարտակելուն»,- Aravot.am-ին ասաց Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

«Այս հայտարարությունը ապացուցում է նաեւ, որ ռեժիմը վերջին մարտահրավերն է նետել մեր ժողովրդին եւ հայտարարում է, որ Հայաստանը ոչ թե հայ ժողովրդի հայրենիքն է , այլ ռեժիմի վայրի կամայականությունների թիրախն է: Եվ ովքեր դեմ են այս ռեժիմին,  նրանք պետք է հարյուր հազարավորների նման հեռանան Հյաաստանից, իսկ Հայաստանը այսուհետեւ պետք  է լինի ռեժիմի եւ նրա ավազակախմբերի վայրի կամայականությունների փորձադաշտ»,- շարունակեց պարոն Հարությունյանը:

Նա չբացառեց, որ գործով մեղադրյալների տեղերը փոխվեն, եւ Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի փոխարեն մեղադրյալ ընդգրկվեն Բուդաղյանները. «Ոչ միայն գնդապետ Արտակ Բուդաղյանը կանգնի քրեական պատասխանատվության եւ ազատազրկվի, այլեւ չեմ բացառում, որ անգամ հետմահու դատավճիռ ընդունվի նրա սպանված եղբոր Ավետիք Բուդաղյանի նկատմամբ: Վերջին տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանն ու նրա փաստաբանն ասել են, որ տուժող կողմ ճանաչված Լորետա Բարսեղյանը չի բողոքարկի, ինչը ենթադրում է, որ քրեական գործը կկարճվի: Փաստորեն, կատարվել է ահավոր ոճրագործություն, եւ այս սցենարով եթե գնա, անգամ դատավարություն չի լինի: Ստացվում է՝ եթե Բուդաղյանները իրենց  խելոք պահեն, եթե Սերժ Սարգսյանին բաց նամակով չդիմեն, նաեւ Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, այսինքն Բուդաղյանները դեռ պետք շնորհակալություն  հայտնեն: Իսկ Սուրիկ Խաչատրյանին գուցե սպասվում է ազգային հերոսի պետական  բարձրագույն պարգեւ, որովհետեւ ամեն ինչ արդեն ստացել է»:

Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետը նաեւ հեգնեց, թե ՀՀԿ դրոշի վրա պատկերված արծիվի եւ սուրի պատկերների փոխարեն իրականում Սուրիկ Խաչատրյանի նկարն է. «Պետք է վերացնեն արծիվի եւ սուրի պատկերները եւ մեր ժամանկների հակահերոսի լուսանկարը դնեն որպես իշխող կոսակցության զինանշան»:

Պարոն Հարությունյանը զրույցի վերջում նաեւ կոչ արեց  Հայաստանը փրկելու համար համախմբվել.  «Հայաստանը փրկելու մի միջոց կա՝ ազգային ապստամբությունը: Միայն համախմբվելու եւ մարտնչող անհանդուրժողականության արդյունքում կարող ենք ազատվել օտարից ավելի վնսակար հակահայ այս ռեժիմից… Լիսկան եւ նրա բանդայի բոլոր անդամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրի համար եւ այս ողբերգությանը պետք է վերջակետ դնել, այս մահացու ընթացքին վերջակետ պետք է դնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այսքան անառակաբարո կարող են լինել միայն այսօրվա իշխանավորները, որոնց երկու առաջնորդները անցել են նույն դպրոցը:

  2. Ara says:

    լկտիաբար թքեցին մի ամբողջ երկրի արդարադատության և այդ համակարգը սպասարկողների վրա… իրեն հարգող ցանկացած պարկեշտ անձ, ով այդ համակարգում է աշխատում, պետք է հրաժարական տա և երկրից հեռանա

  3. Համլետ says:

    5000 դրամ թուլափայով Պուտինի Նատաշին ընտրող ժողովրդի վերջն էլ սա էր լինելու…

  4. Գայանե says:

    Երևի բաց են թողել, որ այս 2 ընտանիքը գնան առճակատման, նոր զոհեր լինեն, երկրում նոր` լրացուցիչ լարվածություն առաջանա… ցավալի է, որ փողի դեմ` խաղ չկան է հարցերը լուծում:

  5. Արդարություն says:

    Առայժմ մեր երկրում միակ անխափան գործող արդարադատության եղանակը դա վենդտայի «վրիժառության» համակարգն է:

    Կեցցե ջունգլիների օրենքը՝ միակ իրական օրենքը Հայաստանում:

  6. հիմա արդեն կարծում եմ բոլորտ ձեններտ կկտրեք ու էլ անիմաստություններ չեք խոսա: Դուք վերջնականապես կորցրիք ձեր բնօրրան վերաառնալու վերջին հույսը, որովհետև գորիսեցիները ԱՏՈՒՄ են ձեզ: Արդարությունը վերականգնվեց ու դուք ու ձեր նման էլի փողով լրագրողներ պարտվեցիք: Ամբողջ Գորիսը ուրախ է կատարված արդար որոշման համար: Ժամանակն է, որ էլի թաքնվես, իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը սամվելիկ հարությունյան

  7. David says:

    Հարգելի Նելլի , ինչու ես վիրավորում գորիսցիներն, ես և շատերը գիտեն , որ սյունեցիները պատվով ու նամուսով ժողովուրդ են: Ես մինչև հիմա չեմ հանդիպել նամուսվ, պատվով ու հայրենասեր մեկին, ով ավազակին, մարդասպանին ու կեղծարարին երկրպագի, հնարավոր չի ընդհանրապես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30