Այս շաբաթվա շոուբիզնեյան նորությունները «համերգաշատ» են:
Սեպտեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին Երեւանյան Mezzo ակումբում Armenian Navy Band-ը Best New Age Album անվանակարգում «Grammy»-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի ղեկավարությամբ ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար: Այս մասին հայտնել է Style News.am-ն ու նշել, որ բացի խմբի հիմնադիր Թունջբոյաջյանից, Armenian Navy Band-ի մյուս երաժիշտները նույնպես ճանաչված են: Խմբի առաջատար երաժիշտներից մեկը՝ Արմեն Հյուսնունցը, Time Report էթնո-ջազ-ռոք խմբի հիմնադիրն ու ղեկավարն է, համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը: Նա նաեւ Հայաստանի պետական ջազային նվագախմբի ղեկավարն է:
Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը Երևանի Հանրապետության հրապարակում կներկայանա մեծ մենահամերգով: Այս մասին գրել է Armenpress-ը, ում երգչուհու ֆան-ակումբից տեղեկացրել են, որ համերգը կուղեկցվի բազմաթիվ անակնկալներով:
Կարդացեք նաև
Երկրորդ անգամ մենահամերգի է պատրաստվում նաև Արմենչիկը, սակայն այս անգամ արդեն Ռուսաստանում: Այս մասին տեղեկությունը տարածվել է նրա ֆեյսբուքյան էջից: Երգիչը դեկտեմբերի 8-ին Մոսկվա քաղաքի Պետական Կրեմլյան դահլիճում կներկահացնի իր ամանօրյա շոու-ծրագիրը:
Այս շաբաթ ուրախ իրադարձություններ են եղել շատ հայտնիների ընտանիքներում: Մասնավորապես Իրինա Թովմասյանի դուստրը՝ Ալվինան, դարձել է 6 ամսեկան: Ինչպես Style News.am-ը: տեղեկացել է Իրինայից, Ալվինայի տարեդարձը նշել են տանը. «Քանի որ դուստրս շատ փոքրիկ է եւ միեւնույն է այդքան շատ բան չի հասկանում, տարեդարձները տանն ենք նշում: Բացի այդ, այդպես նրա ռեժիմը չի խախտվում: Սակայն երբ դառնա մեկ տարեկան, անպայման մանկական սրճարանում կնշենք»:
Երկրորդ անգամ հայր է դարձել երգահան Էդգար Գյանջումյանը: Սեպտեմբերի 2-ին, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է նրա երկրորդ բալիկը: Երգահանի դուստրը ծնվել է 3 կգ 900 գրամ քաշով և 53 սմ հասակով: Այս մասին գրել է esyes.am-ը: Էդգարն ու կինը` Վիկտորյան, նորածնին կոչել են Եվա, որը, ըստ երգահանի, հին լեզուներից թարգմանաբար նշանակում է կյանք:
Տիգրանուհի Թասլակյան