Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «Տոնացույցը» զբաղեցրել է առաջին տեղը

Սեպտեմբեր 07,2013 15:57

Իտալիայում օգոստոսին կայացած «Ֆոլկլորը խաղաղության համար» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Տոնացույց» թատրոնը զբաղեցրել է առաջին տեղը: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում ասաց   «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը. «Ես բացարձակապես հույս չունեի, որ մենք կգրավեինք առաջին տեղը, քանի որ, հաճախ նման  մեծությամբ միջազգային փառատոններում գործում է նաեւ քաղաքականություն: Մենք ցնցեցինք մեր ազգագրությամբ, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց Հասմիկը` հավելելով, որ սեպտեմբերի 7-12-ը  կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային երկրորդ փառատոնը, որը կիրականացվի Իտալիայից «Սամուգեո», Չեխիայից «Վալասկե Վոյովոդու» եւ «Լիտվայից Ռատիլիո» ֆոլկլորային խմբերի մասնակցությամբ:

Ըստ նրա` «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ծրագրի նպատակն է տարածաշրջանի ճանաչումն ու զարգացումը, գյուղական համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումն ու հայկական ազգային մշակույթը աշխարհում տարածելը:  ֆոլկլորային խմբերը ներկայացնելու են միայն երգ ու պար, քանի որ այդքան հնարավորություններ չկան անդրադառնալու իտալական  խոհանոցին եւ մշակութային այլ ուղղությունների:

Իտալիայից «Սամուգեո» ֆոլկլորային խմբի ղեկավար Սառա Օլլան ողջունեց ներկաներին եւ ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանը հրաշալի երկիր է. «Մենք մեզ հետ բերել ենք  Իտալիայից մի փոքրիկ կտոր, որպեսզի ծաղկեցնենք եւ զարգացնենք Հայաստանում»,-ասաց նա` հավելելով, որ խումբը բաղկացած է քսան հոգուց:

Նույն խմբի ղեկավար անդամ Ալբիս Մաչետոն էլ նշեց, որ իրենցից եւ ոչ ոք Հայաստանում չէր եղել եւ իրենց համար երջանկություն եւ մեծ պատիվ էր լինել Հայաստանում:

Վերջինիս  անդրադառնալով հագուստներին, ասաց, որ տիպիկ  ազգագրական են եւ ոչ մի ժամանակակից թելի կտոր չկա. «Հագուստները կարվել են իլիկով. ներկայացնում ենք անտիկ շրջանը»,-ասաց նա` ընդգծելով, որ բացի այն, որ ներկայացնում են իտալական մշակույթը, նաեւ փորձում են ճանաչել Հայաստանը. «Կարող եմ ասել, որ մեր մշակույթներում բավականին մեծ նմանություններ կան»:

Չեխիայից «Վալասկե Վոյովոդու» ֆոլկլորային խմբը կազմված են երիտասարդներից: Խումբն առաջին անգամ է Հայաստանում: Խմբերի ղեկավարն առանձին ծանոթացել էր հայ մշակութային գործիչների աշխատանքներով, հատկապես տարված էր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30