Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» ամբաստանյալ Արման Դալլաքյանը մահացել է ՔԿՀ-ում

Սեպտեմբեր 07,2013 15:44

Երեկ, ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը դժվարացել է մահվան պատճառը, այն կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:

Ամբաստանյալն, ըստ Գ.Ղլեչյանի, օգոստոսի 30-ին աչքի վիրահատություն էր տարել, եւ Ա.Դալլաքյանի առողջական խնդիրների պատճառով նա չէր ներկայացվել սեպտեմբերի 2-ի դատական նիստին եւ այն հետաձգվել էր:

Ավելի վաղ անցյալ տարվա նոյեմբերի 19-ին  Արման Դալլաքյանը  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել էր՝  ձերբակալվելու ժամանակ Ա.Դալլաքյանը վնասել էր ինքն իրեն՝ որովայնի շրջանում, ինչի հետեւանքով առաջացել էր ճողվածք:

Այն ժամանակ ամբաստանյալի պաշտպան Վաչագան Քոսյանը հայտնել էր,  առողջական այդ խնդիրը չի լուծվել ոչ բավարար բժշկական սպասարկման արդյունքում՝ նա ձերբակալության օրը ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու, եւ վիրահատության հաջորդ օրը դուրս գրվել կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Պաշտպանի հարցմանը, թե ինչու էր նոր վիրահատված անձը հապշտապ դուրս գրվել հիվանդանոցից, բժիշկները տեղեկացրել էին,  որ հիվանդին դուրս են գրել ոստիկանների պահանջով և ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվել է ոստիկանության հոսպիտալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30