Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Եթե բուսաբուծության մեջ կա 8% աճ, ապա մրգերի ու բանջարեղենների գները չեն կարող 20-30% բարձրանալ»

Սեպտեմբեր 07,2013 15:18

Սեպտեմբերի 7-ին «Զարկերակ» մամուլի ակումբում «Հայաստանի սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը եւ տնտեսագետ Սամվել Ավագյանը քննարկեցին համատարած թանկացումները:

Արմեն Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի իրավիճակը. «Այն, որ մեր մոտ ներկրումը եւ արտադրությունը խիստ երկկենտրոնացված է, բոլորս գիտենք, եթե մեկ մարդ ներկրում է ամբողջ շաքարավազի 98%-ը, իսկ մնացած 2% էլի ինքն է ներկրում ուրիշ ազգանունով, ի՞նչ մրցակցության, ի՞նչ տնտեսական օրինաչափությունների մասին կարող է խոսք լինել»:

Իսկ տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ օգոստոսի  դրությամբ նկատվում է 9.3% գնաճ, որը վերջին երկու տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Ավելի բարձր ցուցանիշ գրանցվել է 2011 մարտին՝ 11.5%. «Կա երեք հիմնական խումբ, որն ամենաշատն է նպաստել գնաճին: Օգոստոսի դրությամբ միրգ ապրանքատեսակում ունենք 25% գնաճ, բանջարեղեն ապրանքատեսակում՝ 32%, իսկ կոմունալ ծառայություններ ապրանքատեսակում՝ 19%: Մենք, եթե հավատանք գյուղնախարարությանը, գյուղատնտեսության լուրջ աճ կա: Միայն բուսաբուծության արտադրության մեջ կա 8% աճ: Եթե բուսաբուծության մեջ կա 8% աճ, ապա մրգերի ու բանջարեղենների գները չեն կարող 20-30% բարձրանալ: Առաջացել է հակասություն՝ կամ էդ վիճակագրությունն է ոչ հիմնավոր, կամ իրենց գների հաշվարկն է ոչ ճիշտ կատարված»:

Ստեղծված իրավիճակի լուծում Արմեն Պողոսյանը առաջ քաշեց քվոտաների գաղափարը, որի արդյունքում մրցակցական դաշտ կառաջանա եւ գները կնվազեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30