Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններին գցեց հենց իրենց նախընտրած գործընկերը». Արմեն Մարտիրոսյան

Սեպտեմբեր 07,2013 14:46

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի  հայտարարությունը տրամաբանական է համարում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, պարոն Ֆյուլեն հաղորդագրություն էր տարածել,  թե դժվար է երեւակայել, որ Վիլնյուսի նոյեմբերյան գագաթաժողովին կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը:

«Դժվար է պատկերացնել հայկական ճարպկությունը, թե ազատ առեւտրի պայմանագիրը չստորագրենք, բայց Ասոցացման պայմանագիրը ստորագրենք: Նման բան  չի կարող լինել, որովհետեւ առաջին հերթին Ազատ առեւտրի պայմանագիրն է կազմում ասոցացման պայմանագիրը: Ֆյուլեի ասածը նոր հայտնագործություն չէ, տրամաբանական է: Պատժամիջոցների մասին դեռ վաղ է խոսելը, բայց ոչինչ ահետեւանք չի մնում: Յուրաքանչյուր ուժի հակադարձում է այլ ուժ: Սպասենք հետագա զարգացումներին:

Օրինակ հետաքրքրիր է, որ վերջին երկու օրերին Հայաստանի քաղաքացիական ակտիվիստներին ծեծի ենթարկելու առումով ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատարը հայտարարություն տարածեց: Այդքան կեղծված ընտրություններ եղան, որեւէ մեկը որեւէ հայտարարություն արե՞ց, ընդհակառակը գովեցին իշխանություններին՝ իմանալով թե ինչ իրավիճակ է եւ ինչ ընտրություններ են անցել: Պարզ է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դա արեցին, բայց հիմա այդ նպատակահարմարությունն այլեւս չկա: Չեմ կարող ասել՝ ճնշումները Հայաստանի նկատմամբ կմեծանան, թե՝ ոչ, բայց որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտից իշխանությունների եւ օլիգարխիայի ակտիվ ջանքերով վերածվում է օբյեկտի եւ Հայաստանի կարծիքը ոչ մեկին պետք չի գալու, ակներեւ է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսանի հայտարարությանը, թե Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առեւտրի պայմանագիր, բայց Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանի հասարակության առջեւ արդարանալու փորձեր են, հայկական ճարպկության տարբերակն է, որը չի աշխատելու: Ես էլ ցանկություն ունեմ լինել որեւէ թագավորական դինաստիայի թագաժառանգ, բայց միայն իմ ցանկությունը քիչ է, նույնն այս դեպքում է: Ոչ մեր հասարակությանը,  ոչ էլ միջազգային մեր գործընկերներին պետք չէ նրանց ճարպկությունը»:

Մեր հարցին, թե ինչ կփոխի եկող շաբաթ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Երեւան, պարոն Մարտիորսյանն ասաց. « Շատ բան փոխելու հավանականություն չկա, որովհետեւ այն գործըներներին, որոնց մեր իշխանությունները նախընտրեցին, այլեւս ունեն այս պահի դրությամբ, եւ այդ գործընկերները շատ գեղեցիկ ձեւով նրանց  գցեցին»:

Պարոն Մարտիրոսյանը չի բացառում, որ ՀՀ իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու որոշումը փոխեն. «Այդ տարբերակը հենց առաջին օրվանից չեմ բացառել, որովհետեւ մինչեւ այդ ուրիշ երդումներ էին ուտում, Մոսկվա գնացին ուրիշ երդում կերան, կարող է Ֆյուլեն եվրոպական մի բուռ հող բերի ու նախագահական նստավայրում  հանդիպման ժամանակ տա, դրանից հետո էլի մտքափոխվեն: Երեւի ոտքը որ հողի վրա դնում են, այդ հողի խոսքերն էլ ասում են: Սպասենք զարգացումներին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30