Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, «աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք» ախտորոշմամբ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Գոռ Վ.-ն:
Ըստ ոստիկանության, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է օգոստոսի 27-ին, ժամը17.00-ի սահմաններում, իրենց գյուղի դաշտերում, անհայտ անձի կողմից կատարած կրակոցի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: