Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյաններն անակնկալի են եկել, դիմելու են ՀՀ նախագահին

Սեպտեմբեր 07,2013 14:00

Բուդաղյանները դեռ տեղեկություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարությունից, որով նշվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակման մասին:

Էմիլ  Բուդաղյանը Aravot.am-ի  հետ զրույցում անակնկալի եկավ լուրից եւ խնդրեց զանգել ավելի ուշ: Միայն հավելեց, որ նման որոշման չէին սպասում ու դիմելու է ՀՀ նախագահին՝ կատարված ապօրինի որոշման համար:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ զանգում է գործով քննիչին՝ ծանոթանալու որոշման մանրամասներին ու հիմնավորումներին, բայց քննիչը դեռ չի պատասխանում զանգին:

Հիշեցնենք, որ ըստ քննչական ծառայության հայտարարության մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թեղուտ says:

    Ինչ ես մտմտում, յեքա գնդապետ մարդ ես, գնա դրանց հարցերը լուծի

  2. Teghut says:

    Իսկ Հայաստանը նախագահ ունի? ստացվում է անորոշությանը պետք է դիմեն? ծիծաղելի է, որ նման մարդիկ ևս միֆերի հավատում են դեռ

  3. David says:

    Եթե իշխանության ղեկին ավազակներն են ու ամեն հարց իրանց ձևով են լուծում, մնում է աղգաին ազատագրական պայքարի միջոցով, երկիրը ազատագրել ավազակներից, բայց ինչպես նկատում ենք Հայաստանում այդպիսի անձ չկա ու չիմնացել:

  4. h0par says:

    այնքան միամիտ ես, որ կարծում ես, թե առանց նախագահի հետ добро-ի քննչական մարմինը կարող է նման որոշում կայացնել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30