ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Սարուխան գյուղի 13-ամյա բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Ռոման Բ.-ի վարած, պապին պատկանող «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Սարուխան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող սարում կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղևորներ՝ 1995 թ. ծնված Արման Խնկոյանը տեղում մահացել է, իսկ 1997 թ. ծնված Էդուարդ Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Իսկ ժամը 12.40-ին, թիվ 44 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսը Երեւանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Ֆենյա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ, ժամը 15.50-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքերով կատարվում են քննություններ: