Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը ազատ են արձակվել

Սեպտեմբեր 07,2013 13:24

ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարությունը

ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման եւ ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mariam says:

    Ակամա հիշում եմ հին անեկդոտը. երբ քաղաքական գործիչները խոստանում են ստեղծել ապահով երկիր ապագա երեխաների համար և հետո ավելացնում, որ նրանք չեն նշել ում երեխաներին ի նկատի ունեին: Ինչպես մեր երկրի նախագահը չնշեց, թե ում համար է ստեղծում ապահով Հայաստան: Փաստերը ցույց են տալիս, որ ապահով Հայաստանը Սուրիկ Խաչատրյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների համար է…

  2. David says:

    Հարգելի ակիվիստներ կամ երևանցիներ,

    Գրպաններիդ պիտի կպնեն, որ նոր ձայն հանեք, ինչու եք թողնում , որ մի ավազակը ձեր քաղաքում ազատ ման գա, իսկ մյուսներն էլ բանտից ազատվեն????

  3. dyadyur says:

    Դե,եթե երկրում բոլոր հարցերը լուծվում են ԱՅԱԹՈԼԼԱՅԻ միջոցով,էլ ինչ իմաստ ունի ավելորդ ծախս անել և պահել իրավապահ և մյուս կառույցները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30