«Բոլոր միջազգային ծրագրերում ադրբեջանցիները ներկայանում էին ձգված, ծանր եւ քաղաքական ուղվածությամբ, բայց այս ծրագրում նոր սերունդը ավելի բաց էր եւ ընկերանալն ու շփումը պահպանելը էական էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եկեքփորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարում անցկացված ծրագրի արդյունքներից եւ առաջիկա անելիքներից պատմելով, նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը:
Օգոստոսի 25-30-ը ծրագրին մասնակցում էին 18-25 տարեկան 50 երիտասարդ` Ադրբեջանից, Հայաստանից եւ Վրաստանից: Երիտասարդները Վրաստանում առաջին անգամ երկխոսության են գնում հանուն խաղաղության:
Տիկին Ավետիսյանի խոսքով, հատկապես ադրբեջանցի երիասարդները վատ կարծիք ունեին հայերի մասին, նրանք մտածում էին, թե մեր երկրում սով է եւ աղքատության գագաթնակետ, սակայն 5 օրվա ընթացքում հասկացան, որ ամեն ինչ սուտ է:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի պնդմամբ, Ադրբեջանը ժողովրդավարական երկիր տեսնելու ձգտող երիտասարդներ էին մասնակիցները: 2 օր նախապատրաստական հանդիպում կազմակերպվեց, որից հետո ձեւավորվեց կովկասյան մթնոլորտ. «Մեր թիրախը Ադրբեջաննէր, շեշտը դրեցինք մարդկային հարաբերությունների ձեւավորման վրա, փորձեցինք եւ շատ լավ ստացվեց: Նրանց մոտ սկզբում վախ ու զգուշավորություն կար, բայց ամեն ինչ հաջող անցավ»:
Կարդացեք նաև
Ծրագրի մասնակից ԿնյազՍարոյանի համոզմամբ իրենցից յուրաքանչյուրը ստեղծեց մի մթնոլորտ, որը երկխոսության հաստատման վրա էր հիմնված: Ագրեսիվ կեցվածք չէին դրսեւորում, ծրագիրը հաջողված էր, մինչ այժմ շփում կա: Երիտասարդության դերը գնալով աճում է, նրանք բաց են երկխոսելու, ընկալունակ են եւ պատրաստ են խաղաղության գնալուն: Նրանք այն ուժն են, որով խաղաղաշինություն կկառուցվի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ