Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերությունը տարիներ շարունակ բռնաբարել է իր աշխատողների իրավունքները՝ առանց էլեկտրաշոկի (տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2013 12:51

Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ: Եղիան մեղադրվում է ընկերության բարի համբավը արատավորելու եւ զրպարտության մեջ: Բանն այն է, որ ակտիվիստը ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել է  Դինո Գոլդում հանքագործների նկատմամբ կատարված ոտնձգությունների եւ էլեկտրաշոկի կիրառման մասին:

 Հայկական բնապահպանական ճակատը հիշեցնում է, որ 2011 թվականին ընկերությունը  աշխատանքից հեռացրել է  գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային եւ նրա կնոջը: Օրերս աշխատանքից հեռացված նախկին տնօրենը վերադարձել է Հայաստան եւ հարցազրույց տվել «Առավոտ» օրաթերթին, որտեղ ներկայացրել է իրեն եւ կնոջը աշխատանքից հեռացնելու մանրամասները: Պարզվում է, որ աշխատանքից հեռացման հիմնական պատճառ է հանդիսացել էլեկտրաշոկերի ձեռք բերման պատմությունը:

 Ֆալետտաների հարցազրույցից հետո «Դինո Գոլդ» ընկերությունը հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում Դինո Գոլդի «բարի» համբավի մասին զարմանալի բացահայտումներ ներկայացրեց ընկերության իրավաբան Սեդրակ Ասատրյանը… մեջբերենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում… Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինո Գոլդ քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան եւ Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»: Ինչպիսի անկեղծություն… Կապանցիները չեն ցանկանո՞ւմ արձագանքել իրենց բռնաբարված լինելու փաստին… Բնապահպան-ակտիվիստների կողմից «ստրուկ» բառն օգտագործելու դեմ շատ ակտիվ արձագանքներ եղան ժամանակին…

 Արդյոք «Դինո Գոլդ» ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն արատավորելու համար, ինչպես դա արեց Եղիա Ներսեսյանի դեպքում: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է:

 Դրա հետ մեկտեղ, իրավաբանը ջանք չի խնայում հերքելու էլեկտրաշոկի կիրառման մասին տեղեկությունները, քանի որ դատական գործընթացը մտել է ավարտական փուլ եւ սեպտեմբերի 10-ին ժամը 16:30-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է հրապարակի այդ գործով իր ընդունած որոշումը:

 Մանրամասները տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30