Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանին քիչ է հետաքրքրում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը

Սեպտեմբեր 07,2013 12:10

Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքների ընդգրկմանը մաքսային տարածքի մեջ՝ Հայաստանի անդամակցության պարագայում, ապա չեմ կարծում, թե այդ հարցն այդքան հասկանում են Ղազախստանում, 1in.am-ի հետ զրույցում ասել է Ղազախստանի Քաղաքական որոշումների ինստիտուտի վերլուծաբան Վասիլի Միսնիկը:

Նրա խոսքով, չպետք է սպասել Աստանայի էական մասնակցությանը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Գրեթե պետք է վստահ լինել, որ առանց հայկական կողմի նախաձեռնության հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների նույնիսկ գործող պոտենցիալը կմնա չիրականացած:

Առաջին հերթին Հայաստանը կարող էր հետաքրքրված լինել Ղազախստանից արտահանվող ապրանքներով, ինչպիսիք են հացահատիկն ու նավթը: Այս դեպքում, իհարկե, գլխավոր խնդիրը առաքման ուղիներն են: Այստեղ, բացի ավանդական ՌԴ-ի և Վրաստանի ճանապարհից, կարելի է դիտարկել նաև Իրանի երթուղին: Հայաստանը կարող էր նաև փնտրել համագործակցության տարբերակներ Ղազախստանում բարձր տեխնոլոգիական արտադրություններում:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30