Հայաստանը որպեսզի պահպանի իր ինքնիշխանությունը, պետք է մտնի Եվրասիական միության մեջ, «Հայոց աշխարհի» հետ զրույցում ասել է ՀՀԿ ցուցակով ընտրված պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նա նաեւ պարզաբանել է «Մենք ասում ենք` ուզում ենք, որ մեր երկիրն ապրի իր ազգային պատկերացումներով, բայց եվրոպացիները մեզ պարտադրում են` ապրեք միայն եվրոպական պատկերացումներով` ընտանիքի, սեռական կյանքի, երեխաների դաստիարակության, կրոնի եւ մյուս հարցերում: Եվրոպան մեզ պարտադրում է ընդունել իր իսկ ցանկալի օրենքները եւ սպառնում, որ եթե չընդունեք, ապա կիրականացվեն երկրի համար ոչ ցանկալի քայլեր: Սա ի՞նչ է, եթե ոչ պարտադրանք, ի՞նչ է, եթե ոչ ինքնիշխանության կորուստ: Հետեւությունը մեկն է. մենք կարող ենք ապրել այն քաղաքակրթական հարթության մեջ, որը պաշտպանված է ընդհանուր համակարգով: Պետք է միավորվենք մեզ նման մտածող, մեզ նման արժեհամակարգ ունեցող երկրների հետ, որպեսզի դիմագրավենք այս արհավիրքներին: Միայն այդ կերպ կկարողանանք պահպանել մեր ինքնիշխանությունը: Դրա ճանապարհը մեկն է` Եվրասիական միություն»:
Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթում