Չեխիայի նկատմամբ արտագնա խաղում երեկ տարած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականը վաստակած միավորներով (9) հավասարվեց նրան ու շարունակում է պայքարել եկող տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգրի համար:
Եթե խմբում Իտալիայի ընդհանուր հաղթանակն այլեւս ոչ ոքի կասկածը չի հարուցում, երկրորդ ուղեգրի համար պայքարն ավելի է սրվել: Երեկ Իտալիան սեփական հարկի տակ մեկ անպատասխան գնդակ է անցկացրել Բուլղարիայի դարպասը, իսկ Դանիան մրցակցի դաշտում հաղթել է Մալթային (2:1) ու իր հաշվարկում նույնպես ունի 9 միավոր: Ստացվել է այնպես, որ մեր խմբում երկրորդ տեղի համար պայքարում են միանգամից չորս թիմեր՝ Բուլղարիան, Չեխիան, Հայաստանը եւ Դանիան:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանն ընդունելու է Դանիային, որին հունիսի 11-ին Կոպենհագենում ջախջախել է 4:0 հաշվով, Չեխիան մրցակցի դաշտում խաղալու է Իտալիայի հետ, իսկ Մալթան հյուրընկալելու է Բուլղարիային:
«B» խմբի մրցաշարային աղյուսակ
(7 տուրից հետո)
Կարդացեք նաև
Իտալիա 7 5 2 0 13-4 17
Բուլղարիա 7 2 4 1 11-5 10
Չեխիա 7 2 3 2 7-6 9
Հայաստան 7 3 0 4 8-9 9
Դանիա 7 2 3 2 8-10 9
Մալթա 7 1 0 6 3-16 3
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ