Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապակե կախազարդը» սիրո ու միմյանց խնայելու մասին էր (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2013 11:26

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ճանաչված կինոռեժիսորներ, «Այսօր պլյուս»  անկախ ֆիլմարտադրության հիմնադիրներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Նկարը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է, պարզ մարդկային պատմություն, որը որքան հայկական է, այնքան էլ  համամարդկային է: Այն մարդու ազնվության, խղճի, նվիրվածության ու անձնազոհության մասին է, եւ ամենակարեւորը՝ միմյանց խնայելու: Մի բան, որ վերջին շրջանում բացակայում է գրականության մեջ, կինոյում եւ կյանքում:

ֆիլմը բացի գեղարվեստական, ռեժիսորական եւ այլ արժեքներից, կարեւոր մի արժանիք էլ ուներ, այն  մի տեսակ «կիրթ» ֆիլմ էր եւ ասելիքով, եւ նրանով, որ չկար ոչ մի վուլգար բան ու հերոսները խոսում էին գեղեցիկ հայերենով: «Ապակե կախազարդի» ուղերձներից մեկն էլ հետեւյալն էր՝ պետք է կարողանաս մարդկանց նվիրել ինչ-որ բան՝ փոքրիկ հուշանվեր, բարություն, սեր, նվիրվածություն, հոգատարություն, ի վերջո նաեւ անձդ: Միայն այդ դեպքում քեզ կհիշեն: Բոլորիս կյանքը մի դիպվածով  կարող է այնպես փոխվել, որ մտքներիս ծայրով անցկացրած էլ չկանք:

Ֆիլմի գլխավոր դերերը հրաշալի մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։ Նարինե Մկրտչյանն ասաց, որ երիտասարդ դերասանների աշխատանքը հավասարազոր էր հերոսության: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Նարինե Գրիգորյանը, Վահագն Սիմոնյանը եւ ուրիշներ:

Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը ֆիլմի ցուցադրումից առաջ բեմ հրավիրեցին ստեղծագործական կազմին ու բոլորից  հատիկ առ հատիկ շնորհակալություն հայտնեցին, չմոռացան նաեւ հովանավորներին:

 

PrevPhoto
NextPhoto

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ֆիլմը դեռ չեմ դիտել, բայց թրեյլերը շատ անիմաստ էր, չի հասկացվում, թե ինչի մասին է ֆիլմը:Տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմից պատահականությամբ կտորներ են միացրել ու կազմել թրեյլեր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30