Հասարակական ակտիվիստների, ընդդիմադիրների, լրագրողների վրա հարձակվող «ծեծող բրիգադներ» Հայաստանում եղել են մշտապես: 90-ականների կեսերին նրանք կոչվում էին «երկրապահներ»: Վերջիններս ծեծում էին քրիշնայականներին (հավանաբար, «ազգային նկարագիր» չունենալու համար), հարձակվել էին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա, բռնություններ էին կիրառել 95 թվականի հուլիսի 5-ի ընտրություններից հետո Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների նկատմամբ: Այդ հանցագործությունների համար ոչ մի «երկրապահ» չպատժվեց: 2000-ականների սկզբին «ծեծող բրիգադները» սկսեցին կոչվել «օլիգարխների ախրաննիկներ» կամ «սափրագլուխներ», որոնք ընդդիմության հանրահավաքների ժամանակ ձվեր էին շպրտում, խժդժություններ սարքում, հարձակվում ընդդիմադիր գործիչների եւ ակտիվիստների, լրագրողների վրա: Մի քանի «սափրագլուխներ» դրա համար ստացան թեթեւ, խորհրդանշական պատիժներ: Ըստ ամենայնի, սույն «ախրաննիկները» իրենց դերը խաղացին «մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ:
Թե որ «գերատեսչությանն են» պատկանում այսօրվա «գրոհայինները»՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է բոլոր վերոհիշյալ հրոսակախմբերի կապը իշխանության այս կամ այն օղակի հետ: Դրա ապացույցը, իհարկե, մարդկանց վրա հարձակվողների անպատժելիությունն է: Օրինակ՝ իրավապահ օրգանները «չէին կարողանում» պարզել, թե ով է ծեծել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին, կամ ովքեր են հարձակվել ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի վրա: Ինչպես այս, այնպես էլ մնացած նմանատիպ դեպքերում հարձակումների պատճառները քաղաքական են՝ այն առումով, որ իշխանական ինչ-որ շրջանակներ դժգոհ են մնացել ընդդիմադիր գործիչների քայլերից կամ հայտարարություններից եւ «քսի են տվել» իրենց ձեռքի տակ եղած խուժանին՝ հասարակությանը ահաբեկելու նպատակով:
Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի դեմ հարձակումը նույն շարքից է: Հակառակի ապացույցը կարող է լինել միայն այն, որ հայտնաբերվեն ու ադեկվատ պատիժ ստանան ոչ միայն բուն ծեծողները, այլեւ նրանց ուղարկողները: Նախորդ փորձն այդ առումով լավատեսություն չի ներշնչում:
Բայց նման պատմությունների մեջ կա եւս մի ասպեկտ, որի մասին անպայման արժե խոսել՝ հասարակության մեջ միասնական կամքի պակասը: Բնականաբար, չկա աշխարհում որեւէ հասարակական կամ քաղաքական գործիչ, որի գործունեությունը բոլորին դուր կգա՝ միշտ գոյություն ունեն մրցակից կուսակցություններ, մրցակից հ/կ-ներ կամ պարզապես մարդիկ, որոնց հարձակման զոհերի հայացքները դուր չեն գալիս: Բայց դա ոչ մի դեպքում չի կարող պատճառ դառնալ ինչ-որ վերապահումների համար, որոնց հիմքում կա չափազանց ստոր ենթատեքստ՝ «գուցե նրանց հասնում է»:
Բռնությունը պետք է դատապարտվի բոլոր պարագաներում, անվերապահորեն: Դա է նման հանցագործությունների չկրկնվելու ամենակարեւոր գրավականը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ասք երրորդ: ՙՔՅԱՌԹԱԳԵՆԻ վսեմաշուք տիրակալի ուղերձ-հրովարտակը իր երջանկահիշատակ հպատակներին՚
Տեղերն եմ փոխել չորի ու թացի,
Ճարտարապետն եմ Մեծ հետընթացի,
Կառչել եմ գահից ու չեմ իջնելու՝
Ով կուզի՝ խնդա, ով կուզի՝ լացի…
Թե առաջ գնանք՝ մեզ կտան աչքով,
Մահից խույս չենք տա անգամ հրաշքով
Պարտական եղեք ձեր բաժին բախտին
Ես այն կերտում եմ դեմքիս նուրբ մաշկով:
Ուզում եք՝ փախեք, դա ինձ չի հուզում,
Մնացյալին եմ մինչև վերջ խուզում,
Ազատում նրանց լվից ու քորից
Ու չեմ հասկանում, թե ինչ են ուզում:
Տիրապետում եմ երկրիս ընդերքին՝
Խաժամուժավար ասլան տղերքին,
Իսկ ով փորձում է թարս նայել գահիս՝
Պղպեղ են ցանում նրա բաց վերքին:
Որքան հեգնեցին, ասին գեղացի,
Գահը զավթելիս լավ էլ խաղացի,
Ճիշտ է, տակ տալուն քիչ էր մնացել
Լոկ վախով պրծա՝ թեթև դողացի:
Իսկ չուզողներիս… իսպառ մաղեցի,
Անքար, անշիրիմ խորը թաղեցի,
Տականքներիս էլ՝ ըստ արժանավույն
Որին՝ փառք, մեդալ, որին՝ դաղեցի…
Տեղակալ ունեմ՝ ինձանից վերան,
Ունի մեկ գլուխ բայց հազար բերան,
Գանգ է հազվագյուտ, շատ տարողունակ,
Ամեն աչքի մեջ՝ հսկա մի գերան:
Քանքարավոր է ու աստվածապաշտ`
Ձեռքի հաշվիչով կփռի մի վաշտ.
Բյուջեն կփրկի անգամ միայնակ
Եթե իրեն էլ տանի հարկման դաշտ:
Վերոգրյալի բնույթից բացի
Տիրացել եմ արդ մեծ կտոր հացի,
Զի կրթությանս որակին հանգույն
Ճառս կարդում եմ վարժ՝ բերանացի:
Ես ՔՅԱՌԹԱԳԵՆՆ եմ, ՔՅԱՌԹԱԳԵՆԸ՝ ես,
Կտամ ուրիշին, բայց ոչ երբեք քեզ
Իսկ դու որոճա քո բաժին խոտը
Եղիր կամազուրկ ու մի քիչ էլ հեզ…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ո՛վ ՔՅԱՌԹԱԳԵՆԻ ճիշտ քաղաքացի,
Նոր ընկալումով չորի ու թացի,
Սերտիր ուղերձս որպես օրենսգիրք՝
Թե չէ կստանաս բերնիդ աքացի…
Իրոք որ լավ եք գրում՝ շնորհակալություն:
Իմ կարծիքով, էդ «ծեծող բրիգադնրը» ղեկավարում են մարդիկ որոնք ավելի վաղ կրակցին Մոնթեին մէջքից, նրանք որ սպանեցին Ղարաբաղի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին, նրանք որ կազմակէրպէցին Հոկտեմբեր 27 ի ոխճիրը, նրանք որ հովանավորում են Սուրեն Խաչատրյաններին ու Սամվել Ալէքսանյաններին…
Ծեծող բրիգադի բրիգադիր Քոչարյան Ռոբերտի հրամանով ,,Առագաստ,,-ում ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին…Հոկտեմբերի 27-ն էլ հանդիսացավ ծեծող բրիգադների գործունեության գլուխգործոցը…
Արթուր ՄԿրտչյանին չեն սպանել բառիս ուղղակի իմաստով, մնացած լուրերին տեղյակ եմ,
սակայն փաստեր չունեմ, որ պնդեմ, ենթադրում եմ, որ հրապարակողները պիտի որ ունենան:
“Հակառակի ապացույցը կարող է լինել միայն այն, որ հայտնաբերվեն ու ադեկվատ պատիժ
ստանան ոչ միայն բուն ծեծողները, այլեւ նրանց ուղարկողները:”
Իսկ եթե ծեծողները ուղարկողներ չունեն…Կարող է չէ մարդ կամ մարդկանց խումբը գործի
բացառապես ինքնուրույն:
Բռնությունը բռնություն է բերում, այս ձևի վերջը կգա՝ բխող հետևանքներով….
5 ամսից քիչ ավել, որպես ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ աջակից, որոնց առաջ գլուխ եմ խոնարհում, շրջելով Հայաստանի տարբեր շրջաններ՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, Թեղուտ և էլի շատ վայրեր, որտեղ կամ համատարած ամայություն, կամ ընդերքի թալան, համոզվեցի, որ երկիրը գտնվում է նույն
գեներով օժտված մարդանմանների ձեռքում, որոնց համար կա մեկ սրբություն,՝ ամեն գնով ԹԱԼԱՆ:
Այդ հրեշավոր հանցանքին, իրոք հիմք դրվեց 1999թ.ի հոկտեմբերի 27-ից Մոնղոլի գլխավորությանբ:
,,Նայեք դեմքին, հատկապես հռհռալուց պարզ կլինի նրա՝ մոնղոլոիդի ռասսայի ծագումը,,:
Իսկ այնուհետ նրա հրեշագործությունը շարունակեց նրա հետնորդ՝ Թաթարը ,,որը նույնպես դեմքով
իսկական թաթար է, միայն չգիտեմ՝ ուզունդարան թաթարական պար է, թե՞ մոնղոլական,,: Այս անասունները իրենց շուրջ հավաքելով իրենց նմաններին՝ կոյուղի առնետներին, հարձակվեցին
խեղճ ժողովրդի վրա, իհարկե որպես պաշտպան պետք էր մի հանցագործ տարր, որի համար պատրաստ կանգնած էր՝ թաղի խուժանը: Եվ ահա այսպես ձևավորվեց Հայ պատմությունը՝ 21-րդ դարի սկզբում: Սակայն հենց այստեղից էլ՝ քարրորդ դար հետո պետք է վերջ դրվի առնետների
իշխանության ժամանակը, եթե մենք իրականում ազգ ենք, որը արժանի ենք դարերով եկած քաքաքակրթությանը, ապա ամեն գնով պետք է պատժենք այդ մարդանմաններին, հակառակ դեպքում աստծու կողմից նվիրած երկիրը կարող ենք նորից կորցնել: Այսինքն՝ ոչ առնետապետությանը և վերջ:
Համաղգսյին ազատագրական պայքար պետք է սկսել, իշխանությունը Հայաստանում միայն ուժի միջոցով է հնարավոր վռրցնել, միայն դա է մնացել ռեալ հնարավորություն:
Հարց է, պատրաստեն դրան երևանցինռրը, թե միայն ակտիվանում են , երբ որ իրանց գրպանին են կպնում?
Եթե ընտրակաշառք վերցնող մեր հայրենակցին ընտրենք որպես պետական պաշտոնյա, նա նույն վիճակին կբերի՝ անմակարդակ կառավարության: Խնդիրը անմակարդակության մեջ չէ, այլ այն համակարգի, որը անմակարդակներին (այլ կերպ՝ իրենց կարծիքով անընդունակ, տարբեր բարդույթներով տառապող) ստիպում, թե շահագրգռում է դառնալ պետպաշտոնյա, քանի որ նրանց կառավարելը դժվար չէ: Այդ համակարգը մե՛նք պետք է կառավարենք, ոչ թե օտարերկրյա եւ հաճախ՝ հակառակորդ հատուկ ծառայութունները: Առողջ, բայց վայրենի մսակեր առյուծները հիվանդ առյուծներին բնազդաբար ոչնչացնում են, իսկ հիվանդ, բայց քաղաքակիրթ(պետության գործերի մեջ չխառնվող) խոտակեր եղնիկները առողջ եղնիկներին վարակում են իրենց հիվանդությամբ եւ ոչնչանում են բոլորը միասնական եւ քաղաքակիրթ ձեւով:
Պ, Աբրահամեան
Տարակոյս չունիմ որ դուք հիանալի վերլուծող մըն էք մեր առօրեային,լուրջ լրագրող, անցեալի դէպքերուն
քաջածանօթ ( թէեւ աններելի կը գտնեմ ձեր օտարաբանութիւնները ձեզ նման զարգացած անձի մը համար) բայց էք նաեւ ընտիր մտաւորական որու պարտականութիւնը պէտք է ըլլայ ոչ միայն վերլուծել
այլ հիմնականօրէն ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԹԵԼԱԴՐԵԼ ։
Ինչ իմաստ ունի Կոմիտաս Հինգի շուրջ հաւաքուիլ եւ ծեծվրտուք կազմակերպել երբ քաղաքը արդէն
քանդուած է բառին զուտ իմաստով եւ երկիրը կը պարպուի ամէն օր։Հիմա միջին դասակարգն ալ գաղթի համբաներ կը փնտռէ ։Ես յուսահատ վերադարձայ տուն։ Մեր միակ յոյսը կը մնան ԻՍԿԱԿԱՆ մտաւորականները ։