Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը դիմել է գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին

Սեպտեմբեր 07,2013 11:08

Նախախորհրդարանը հրապարակել է Նախախորհրդարան եւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի նամակը, որը երեկ՝ սեպտեմբերի 6-ին, հանձնվել է ՀՀ դատախազություն:

Կարո Եղնուկյանն իր նամակում փաստում է Ծածկած Շուկայի սեփականատեր օլիգարխի ու նրան ենթակա անձանց կողմից իր անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած Շուկայի ճակատային մասին իր լուսանկարով մեծադիր պաստառ փակցնելու, ինչպես նաեւ իր նկատմամբ բռնություն գործադրելու չհաջողված փորձ կատարելու հանցավոր արարքների վերաբերյալ:

Կարո Եղնուկյանը պահանջում է հանել պաստառը, պատժել այն փակցնող անձանց եւ ապահովել իր ու իր ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը:

Դ Ի Մ Ո Ւ Մ

Արդեն հինգերորդ օրն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է իմ նկարով մեծադիր պաստառ, որի վրա գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծման»:
Այս գործողության նպատակն իմ նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է, ինչի մասին հրապարակավ զգուշացրել եմ սեպտեմբերի 2-ի տվածս հարցազրույցներում։ Նույն հարցով սեպտեմբերի 3-ին իր բողոքն է արտահայտել Նախախորհրդարանի քարտուղարությունը (որը հրատարակվել է մասնավորապես HAYNEWS.AM կայքէջում)։
Սպասելի էր պատկան մարմինների գործնական միջամտութիւնը, սակայն անգործություն ցուցաբերվեց, ինչը իմ կարծիքով բռնության այդ կոչն իրականացնելու փորձի պատճառ դարձաւ։

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան իմ բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են «ախպա՞ր ես» արտահայտութեամբ։ Կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։
Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը:

Հաշվի առնելով վերևում շարադրավածը պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել իմ անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական և սադրիչ բովանդակութեան պաստառը:

Միևնույն ժամանակ` պահանջում եմ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Դիմող` Կարո Եղնուկյան 06 սեպտեմբերի 2013 թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալլա says:

    Դե Եղնուկյան ջան դատախազությունից ինչ ես ուզում դրանք դիշովի կամակատարներ են, մի փոքր պաշտոնյայի կամ փող ունեցողի դեմ բողոքում ես տակով են անում: Մի գործ էլ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազն ա տակով արել կուզեի իմանայի ինչքանա վերցրել: Առանց հարցաքննելու այն մարդուն ում դեմ բողոք է գրվել նյութերով քրեական գործի վարույթը կարճելու հրահանգ ա տվել: Եթե բանի պետք չեն ուրեմն ձրիակերներ են: Դրանց վռնդել ա պետք եդ համակարգից: Պայքարենք միասին

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30