Երեկ Moscafe-ում կայացավ «Երաժշտության շաբաթը Երեւանում» նախագծի ստեղծագործական կազմի եւ գործընկերների երեկույթ հանդիպումը, որին հրավիրված էին ինչպես նախագծին մասնակցող արտիստները, այնպես էլ ԶԼՄ-ները: Փառատոնի համապրոդյուսեր, ռեժիսոր, ճանաչված շոումեն, մի շարք նախագծերի, այդ թվում՝ կինոյի, հեռուստատեսության, բեմականացված պարահանդեսների, դիմակահանդեսների, արարողակարգային եւ պաշտոնական միջոցառումների ռեժիսոր եւ վարող Էմիլ Կարատը ներկայացրեց հյուրերին եւ փառատոնի բովանդակությունը:
Հիշեցնենք, որ «Երաժշտության շաբաթը Երեւանում» բազմաժանր փառատոնը կկայանա սեպտեմբերի 23-29-ին: Մանրամասները ներկայացված են միջոցառման պաշտոնական կայքում: Երեկոն անցավ «տաք» մթնոլորտում: Իսկ ճանաչված հաղորդավար Լերա Կուդրյավցեւայի մուտքը Moscafe-ի տարածք, լավ իմաստով, ուղղակի աժիոտաժ առաջացրեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ