Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի որոշումն ավելի է սրել ԵՄ-Ռուսաստան լարվածությունը

Սեպտեմբեր 07,2013 10:14

Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը խափանել է կովկասյան հանրապետության հետ ավելի սերտ կապեր հաստատելու  ԵՄ-ի ծրագրերը BBC-ին հղում անելով գրում է գրում է News.am-ը:

Եվրամիությունը նախատեսում է նոյեմբերին ասոցացման համաձայնագիր կնքել մի քանի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, սակայն Հայաստանը հազիվ թե դրանց շարքում լինի: Հայաստանի քայլն խորացրել է Արեւմուտքի անհանգստությունն այն հարցում, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը դուրս է առեւտուրը հեշտացնելու սահմաններից, այն նաեւ ժողովրդավարական չափորոշիչներին հետեւելու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություն է պարունակում, որոնք բացակայում են Ռուսաստանի հետ Մաքսային միության մասը չեն հանդիսանում:

«Ռուսաստանը եւ Հայաստանը նախկին խորհրդային գործընկերներ են, վաղուց արդեն սերտ կապեր ունեն: Հայաստանը նախկինի պես շրջափակված է Ադրբեջանի հետ տարածքային վեճի պատճառով, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, եւ շատերը մատնանշում են  Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ վեճի եւ Մաքսային միություն ընդգրկվելու միջեւ առկա ուղղակի կապը»:

Ըստ աղբյուրի, Եվրախորհրդարանում արտաքին քաղաքականության փորձագետ, ԵԽ-ի պատգամավոր Չարլզ Տաննոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ անհանգստությունը նախագահ Սերժ Սարգսյանի վրա ավելի է ազդել, քան ցանկացած այլ հարց: 1990-ականների ղարաբաղյան  պատերազմից հետո Հայաստանը սերտ ռազմական համագործակցություն ունի Ռուսաստանի հետ եւ առանց դրա  «Հայաստանը միանգամայն խոցելի կլիներ Ադրբեջանի հարձակումների համար»,– նշել է Տաննոկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30