Սեպտեմբերի 1-ի երեկոյան Շուշիում բերադրվել է Արցախում ծնված հայ կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւի (1923-1964) «Արծվաբերդ» օպերան, որը նվիրված էր ԼՂՀ անկախության 22-րդ տարեդարձին եւ իրագործվեց ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության գործերի նախարարության աջակցությամբ:
Այս առիթով «Ազգ» օրաթերթի հետ զրույցում Ռիտա Սարգսյանն ասել է. «Անկեղծ ասած, արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Ասեմ, որ մեկ տարի առաջ ինձ հետ այս նախագծի գաղափարով կիսվեց Սարինե Ավթանդիլյանը: Անհամեստություն չհամարե՛ք, խնդրեմ, սակայն կարծում եմ, որ ինձ մոտ տարիների ընթացքում ձեւավորվել է, այսպես ասած, մի յուրահատուկ կանխազգացում այս կամ այն մշակութային կամ հանրային նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալՙ դրա հաջողության առումով: Միանգամից զգացիՙ «Արծվաբերդը» հենց այդ դեպքն է: Գիտե՛ք, այս հարցում ես, ինչպես ընդունված է ասել, մաքսիմալիստ եմ. եթե սկսում ենք իրականացնել ինչ-որ ծրագիր, ապա ջանք պիտի չխնայենք, որ այն լավագույն ձեւով իրականացվի: Մարինե Ավթանդիլյանը, միանգամից ասեմ, իրագործեց, չէի վախենա այսպես ասելՙ անիրագործելին: Նախ, ինձ զարմացրեց հնչողությունը. այն շահեկանորեն տարբերվում էր նրանից, որ լսում ենք մեր փակ դահլիճներում: Թվում է, թե այդ բազմերանգ ձայնը պետք է գնար-կորչեր երկնային հեռուներում, սակայն արի ու տես, որ հիանալի ստացվեց… »:
Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթում: