Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ըստ նախարարության, Երեւանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում գտնվող կիսակառույց ավտոտնակում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի թիվ 39/8 շենքի հարակից տարածքում` 2000 քմ խոտ, Շիրակի մարզի, Մայիսյան գյուղի 3-րդ փողոցի թիվ 17 տան մոտակայքում ` 8-10 տ պահեստավորված անասնակեր, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում` «Տառերի պուրակի» մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ-Արա ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` 4 հա խոտածածկ տարածք, Գեղաշեն գյուղի «Օրիգինալ» սուրճի արտադրամասի հարակից տարածքում ` 3000 քմ խոտածածկ տարածք , Եղվարդ քաղաքի երկաթգծի հարեւանությամբ ` 1200 քմ խոտածածկ տարածք , Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 16-րդ կմ-ում` 4հ ցորենի հնձած դաշտ, Տավուշի մարզի Կողբ գյուղում` 20 քմ կուտակված խոտ, Հրազդան քաղաքի Վանատուր հեռուստաաշտարակի մոտ` 4 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում` 60 քմ բուսածածկ տարածք, Սեւան-Երեւան ավտոճանապարհին «Արծվի» արձանի մոտ` 2000 քմ խոտածածկ տարածք եւ դեկորատիվ ծառեր, Դդմաշեն գյուղի վերջնամասում, ջերմոցների մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: