Չեխիա-Հայաստան հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին հայտարարել է, թե իր կատարած երեք փոփոխություններն էլ հարկադրական են եղել:
Պրահայում գտնվող Armsport.am-ի թղթակից Արթուր Նազարյանի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ռոման Բերեզովսկուն, Վարդան Մինասյանն ասել է. «Նրա դեպքում ավելի լուրջ է: Նա ծնկի վնասվածք է ստացել»:
Հայաստանցի լրագրողները Վարդան Մինասյանին ասուլիսների սրահում դիմավորել են ծափողջույններով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ