Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երթ դեպի «Փակ շուկա». (Տեսանյութեր)

Սեպտեմբեր 06,2013 22:54

Սեպտեմբերի վեցին «Ազատագրենք հուշարձանները օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր «Փակ շուկայում» իրականացվող շինարարական գործողությունների դեմ բողոքի երթ: Այն սկսվեց Մշակույթի նախարարությունից և շարժվելով դեպի դատախազություն և քաղաքապետարան ավարտվեց «Փակ շուկայի» դիմաց: Երթի ընթացքում իրենց  խոսքը ասեցին ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանը և Շողակաթ Վարդանյանը, «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուքազյանը, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Մանասյանը և այլոք:

DSCF0043

«Ազատագրենք հուշարձանները օլիգարխներից» հասարակական շարժման պահանջներն էին՝ «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, նրան հարկադրել հատուցել հուշարձանին հասցրած վնասը և վերականգնել դրա նախկին վիճակը, Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն՝ մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վերականգնումը նշված պայմանները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

DSCF0045

Գարեգին Չուքազյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրաստիճան ոստիկանների շուրթերով հայտարարում է, որ հանրապետական նշանակության հուշարձանը ընդամենը «բազար» է, որտեղ առևտուր են արել ադրբեջանցիները:

Երևանի քաղաքապետարանի դիմաց գնդապետ Վալերի Օսիպյանը խնդրեց ակտիվիստներին չօգտագործել բարձրախոս և քաղաքապետարանի աշխատանքներին չխանգարել, քանի որ բողոքներ և ահազանգեր են ստացել քաղաքապետարանի աշխատակիցներից: Երթի ընթացքում, հայտարարություններ էին հնչում, որ ապագայում «Փակ շուկայի» «բախտին» կարող են արժանանալ Գառնիի տաճարը և Էջմիածնի Մայր տաճարը:

Ակտիվիստ Շողակաթ Վարդանյանը իր խոսքում հիշեց իր առաջին զգացումները «Փակ շուկան» մտնելուց և այն համեմատեց տաճարի հետ.

«Էդ շենքում հոգևոր մթնոլորտ էր տիրում, բոլորիս համար շուկա ասվածը դա բազարն է, այսինքն՝ կեղտոտ, ինչ-որ այլանդակ բացականչություններով, գետինը թափթփված, բայց ճարտարապետը էս շուկան սարքել էր տաճար, ինքը էնպես էր կառուցել, որ էս շենքը իրենից շատ ավելին էր ներկայացնում, քան պարզապես, վայր, որտեղ մթերք է վաճառվում: Ժողովո՛ւրդ, էս շինության մեջ իմ մանկության մի փոքր մասնիկն ա, որը խլում են ինձնից, իսկ ես թույլ չեմ տա, որ իմ սիրած կառույցը ինձնից խլեն»:

«Փակ շուկայի» դիմացի փողոցին կանգնած ակտիվիստները կոչ արեցին դիմացի մայթում շուկայի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պաշտպանող քաղաքացիներին գնալ բանակցությունների:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30