Կլայպեդայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի 15 եւ 17 տարեկանների առաջնությունը:
Այսօր մեր կրտսեր եւ ավագ տարիքի մարզիկները մեկական արծաթ եւ բրոնզ նվաճեցին: 15 տարեկանների մրցապայքարում 63 կգ քաշային Սոնա Պողոսյանը երկամարտի 177 կիլոգրամ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի 2-րդ աստիճան, իսկ 17-ամյա Մանուկ Մկրտչյանը 77 կգ քաշային կարգում 285 կգ-ով արժանացավ բրոնզե մեդալի: Նույն քաշային կարգում Նորայր Ավետիսյանը երկամարտում ցույց տվեց 277 կիլոգրամ՝ բավարարվելով վեցերորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ