Լրահոս
Օրվա լրահոսը

«Fitch» գործակալությունը Հայաստանի պարտատոմսերը գնահատել է «BB-(EXP)»

Սեպտեմբեր 06,2013 22:29

amerikayidzayn.com. «Fitch Rating» վարկանիշային գործակալությունը «BB-(EXP)» վարկանիշ ունեցող է դասել Հայաստանի Հանրապետության կողմից ԱՄՆ-ի արժույթով թողարկվելիք պարտատոմսերը:

Ընկերության համաձայն, Հայաստանի պարտատոմսերի վերջնական վարկանիշը կախված կլինի ընկերության կողմից արդեն իսկ ստացված տեղեկությունները հաստատող վերջնական փաստաթղթերը ստանալուց:

«Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշի, որի կանխատեսումը կայուն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա կեսերին «Moody’s» վարկանիշային գործակալությունը «բացասական»-ից «կայուն»-ի է վերանայել Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը՝ վկայակոչելով բյուջետային համախմբում իրականացնելու Հայաստանի կառավարության հանձառությունն ու ընթացիկ հաշիվների պակասորդի հետագա նվազեցման սպասումները:

«Սպասվում է, որ Հայաստանի ընթացիկ հաշվի դեռևս մեծ պակասորդը, որը 2012 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոս, գնալով կնվազի», – ասված էր «Moody’s» գործակալության հայտարարության մեջ:

Վարկանիշային գործակալությունը նշել էր նաև, որ Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումների վերանայման համար ևս մեկ դրդապատճառ էր դարձել այն հանգամանքը, որ Հայաստանի համար շարունակում են հասանելի մնալ բարենպաստ պայմաններով տրամադրվող ֆինանսավորման արտաքին աղբյուրները, ներառյալ մասնավոր տրանսֆերտները, օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) և պաշտոնական վարկային աղբյուրները:

 

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30