Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում օդի պես կարեւոր հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ:
Աշխարհի 2014 թվականի ընտրական փուլի «B» խմբում երկու թիմերի դասավորությունն այնպիսին էր, որ եկող տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրին տիրելու համար միայն ու միայն հաղթանակ էր հարկավոր: Եվ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սաները փայլուն կատարեցին առաջադրանքը՝ արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնելով Չեխիայի ընտրանուն:
Հանդիպման 31-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը արտակարգ գեղեցիկ հարվածով գրավեց աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի՝ Պետեր Չեխի, դարպասը: Ճիշտ է, տանտերերին մեծ ջանքերի գնով հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը կրկին առաջ մղեց մեր հավաքականին՝ հաղթանակ եւ այնքան կարեւոր 3 միավոր պարգեւելով մեր թիմին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ