Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցություն․ «Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է ՀՀ անկախությունը»

Սեպտեմբեր 06,2013 21:56

«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության անդամակցության և այդ քայլով գործնականում եվրաինտեգրման իր հայտարարած կուրսից հրաժարվելու կապակցությամբ, արձանագրում է

1. Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետևանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե` արտաքին ճնշումների:

2. Լեռնային Ղարաբաղի հարցը մեր հաղթանակների խորհրդանիշն է, և հնարածին ու անթույլատրելի է այն ներկայացնել` որպես ներկայիս դժվարությունների և բացթողումների պատճառ:

3. Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը:

Ելնելով այս ամենից, «Հանրապետություն» կուսակցությունը, նպատակ ունենալով համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջոցով Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղությամբ

Հայտարարում է 

շահագրգիրռ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակական և քաղաքական գործիչների հետ քննարկումների գործընթաց սկսելու մասին:

 

«Հանրապետություն» կուսակցության քաղաքաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ինչպե՞ս կարելի է համ «Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղությամբ», համ էլ համարել, որ «Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը»:
    Սա՞ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքաքական խորհրդի քաղաքական դեմքն ու ինտելեկտուալ մակարդակը:

  2. Հեղինակի միտքը հասկանալի է եվ ստափ.որեվէ կողմ ին միանալ,նշանակում է հարվածների թիրախ դառնալ մյուս կողմի համար;Հայաստանը պետք է հեռոը մնա կտրուկ քայլերից;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30