Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյանը ներողություն չի խնդրի

Սեպտեմբեր 06,2013 21:05

galatv.am  Երեկվանից ո’չ ԱԱԾ-ն, ո’չ ՀՀ ոստիկանությունը, ո’չ էլ իրավական ու իշխանական շրջանակները չեն արձագանքում ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պահվածքին, երբ ակցիայի մասնակից, ցուցարար քաղաքացուն նա վիրավորեց` անվանելով «ոչխար»:

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է պարզել ՀՀ ԱԱԾ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, թե ԱԱԾ-ն որեւէ կերպ չի՞ անդրադառնալու կամ չի՞ արձագանքելու տեղի ունեցածին: ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանեց. «Ոչ, ԱԱԾ-ն որեւէ կերպ չի անդրադառնալու եւ որեւէ հայտարարություն չի անելու»:

Մենք ճշտեցինք, թե արդյոք ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը չի պատրաստվո՞ւմ ներողություն խնդրել կամ գոնե բացատրել, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, Արծվին Բաղրամյանը արդեն զայրացած տոնով պատասխանեց. «Ո՛չ, չի պատրաստվում եւ վերջ»: Մեր այն նկատառմանը, որ պատրաստ ենք ցանկացած դեպքում հրապարակել ԱԱԾ-ի պաշտոնական տեսակետը՝ լինի դա բացատրության, թե ներողության, ԱԱԾ մամլո խոսնակը  անջատեց հեռախոսը:

 

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Հերակլեսի նման երկու գետի ջուր պիտի կապել էս ավգյան ախոռները ու նրանց պարունակությունը մաքրելու համար, իսկ 20 տարվա ընթացքում հսկայական աղբ է կուտակվել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30