Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիացիների խորհուրդը. «Լավ կանեք Աշոտ Աղաբաբյանի ջայլամներին Մայիսյանում փնտրեք»

Սեպտեմբեր 06,2013 20:53

Այսօր Ամասիայի արվեստի դպրոցի շենքը շահագործման հանձնելուց առաջ,  Aravot.am-ը Ամասիայի ՀՀԿ-ական գյուղապետ Աղասի Ամիրյանից հետաքրքրվեց, թե ի վերջո իրենց պատգամավորի` Աշոտ Աղաբաբյանի ջայլամաբուծության  մասին  տված  նախընտրական խոստումը, որպես գաղափար  իրագործելի՞ է, թե՞ ոչ: «Էդ հարցը ինձ չի հետաքրքրում, որովհետև մենք չունենք համապատասխան պայմաններ ջայլամաբուծության համար, մենք ուրիշ հարցերով ենք զբաղվում », -կարճ կապեց գյուղապետը:

Նույն  հարցը ուղղեցինք Ամասիայի շարքային բնակիչներին: «Դա ընտրությունների կոչ էր, խաբուսիկ խոսք էր, չգիտե՞ք, որ ջայլամը ստեղ չի ապրի, դա նույնն է եթե հայաստանցին գնա Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջտեղը  բնակվի , բա Ամասիան տաքություն սիրող ջայլամի տե՞ղ է, խոսք էր ասեց, գնաց  ու էլ իրան չտեսանք»:

Մեկ այլ ամասիացի էլ կատակով խորհուրդ տվեց . «Լավ կանենք Աշոտ Աղաբաբյանի ջայլամները Մայիսյան գյուղում փնտրեք, միգուցե էնտեղ գտնե՞ք»:

Մեր այն դիտարկմանը` բայց ձեր պատգամավորն է չէ՞ Աշոտ Աղաբաբյանը, նրա ջայլամներն ի՞նչ գործ ունեն Մայիսյանում, մեր զրուցակիցը շարունակեց. «Ամասիացիների  դեպուտատը մայրաքաղաքում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է, նա է միայն մեր մասին մտածում, իսկ  Աշոտ Աղաբաբյանը  միայն ընտրություններից ընտրություն է  հանդիպում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ Գ. says:

    Խեղճ ամասիացիներ, չգիտեն, որ Պեկ-ի Գագոն Բուռնաշից բեթար է, երկիրը քանդում է ու գալիս հերոս ձևանում: Խի Ծաղկաձորի փոխարեն մի հատ Ամասիայում շքեղ դյակ չի կառուցում Պեկի Գագոն, չէէէ, վախենում է, որ ամասիացիները իրան իրա անցյալը հիշեցնեն, դրա համար Ծաղկաձորում էնենց մի մեհյան է կառուցել, որ սաղի աչքից հեռու լինի, էն գիտի , թե կուտ տալով է ամասիացուն կարող ա բան տալ:Ամասիան էլ դրա օֆշորն ա, վարչապետից ինչա սովորելու, բան չկա դրա դեմն էլ կառնեն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30