Ոստիկանության Իջեւանի բաժնի իրականացրած գործողությունների արդյունքում Էջմիածին քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ն: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով ( «Գողությունը») եւ 178 հոդվածների 1-ին («Խարդախությունը») եւ 2-րդ մասերով ( «Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով») :
Վանաձորցի երիտասարդը Իջեւանի տարածաշրջանի մի բնակչից գումար վերցնելով՝ խաբել է, թե նրա համար դիզելային վառելիք է բերելու: Նա մեղադրվում է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանում կատարած արարքների համար, ուստի գործի քննությունը իրականցվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ