Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայի բնակիչ. «Եթե մենք չմտնենք Ռուսաստանի կազմի մեջ, մեզ 2-3 տարի հետո կհոշոտեն»

Սեպտեմբեր 06,2013 19:49

Այսօր Ամասիայի բնակիչներից մեկը` Հրանտ Գրիգորյանը, Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ Ամասիան գրեթե լրիվ դատարկվում է: «Երիտասարդությունը լրիվ դուրսն է, հլը մի կողք բոլորդ նայեք, մի երիտասարդ դեմք կտեսնե՞ք, չկա էդպիսի մի ընտանիք, որի ջահելը դրսում չլինի ու իր ընտանիքի կեսը իր հետ տարած չլինի: Դարը փոխվել է, առաջ գնալու տեղը հետ ենք գնում, պատճառը ի՞նչն է, իհարկե, մեր երկրի ղեկավարությունն է: Ղեկավարել չգիտեն», -ասաց ծերունին: Մենք ճշտեցինք` մաքսային միությանն անդամակցելը առա՞ջ գնալ է, թե՞ հետ: «Յուրաքանչյուրս մեր կաշվի վրա զգում ենք վտանգը, եթե չմտնենք Ռուսաստանի կազմի մեջ, 1-2 տարի հետո մեզ կհոշոտեն»,- համոզված ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ո՞վ կհոշոտի, հարցրեցինք: «Ամերիկան, հազար թշնամի ունենք և Թուրքիան, և Ադրբեջանը: Բացատրեմ ինչո՞ւ է մեզ հեշտ հոշոտելը, մեր երկրի ուղեղները դուրս են տանում արտասահման, ստեղ մնում է ժողովրդի տականքը, վատ իմաստով չեմ ասում տականքը, հանկարծ որևէ մեկը թող չվիրավորվի, ի նկատի ունեմ չկարողացողը, ուժ չունեցողը: Մեր էսօրվա ջահելությունը մաղվել է ջուրը, ուսանողությունը սովորելու փոխարեն միանգամից թողնում, գնում է ուրիշ տեղ»: Իսկ ո՞ւր են մեծամասամբ արտագաղթում ամասիացիները: «Մեծամասամբ Ռուսաստան, Ռոստով, հետո Կրասնոդար, հայերը մեծ տոկոս են կազմում էդ քաղաքներում` ռուսների համեմատությամբ: 15-20 տոկոսով հայերը ավելի շատ են ռուսներից: Զատո Մոսկվան էլ մեր տունն է: Գազի թանկացման պահով էլ կասեմ, որ Պուտինը Հայաստանի քթին զարկեց, թե դու անպայման պետք է ենթարկվես մեզ, ոչ թե դուրս գնաս, եթե չես ենթարկվում գազը, կթանկացնենք: Հազար երանի էն ժամանակ, յուրաքանչյուր անձը ամիսը տալիս էր 25 կոպեկ գազի օգտագործման համար, թե ինչքան էինք վառում, քանակ չկար: Նայեք, էդ կաթսայատունը, դա կենտրոնական կաթսայատունն էր (տես լուսանկարում), որը սպասարկում էր ամբողջ ռայոնին, մի վայրկյանում թալանեցին: Մեր մեղքը մեր մեջ պիտի փնտրենք, ոչ թե ռուսի»,- ասաց մեր զրուցակիցը: Մոտենալով մեկ այլ ամասիացու` հարցրեցինք` ի՞նչ կասի մաքսային միությանն անդամագրվելու մասին, ոնց որ թե վերադառնում ենք Սովետական միություն, հա՞:

P1172453

Չթույլատրելով հարցը շարունակել` ամասիացի տղամարդն արձագանքեց. «Ուր է թե վերադառնայինք, ձեր ոտքերի տակ դեռ սովետի ասֆալտն է»: Տարեց մի տղամարդ էլ կողքից նետեց. «Սերժը խաղեր է տալիս` համ սրան է ուզում, համ նրան, բայց չի ստացվում, թեև ասեմ եվրոպացիների խերը մենք չենք տեսել, եվրոպացիների տված սաղ վարկերը իրանք կերան, վարկի երես ո՞վ տեսավ որ… էդ 5-6 միլիարդ վարկը ո՞վ պիտի փակի, չգիտեմ, մեր ժողովրդի վզին է, բայց իրանք են կերել, իսկ Ռուսաստանի միանալը գոնե թե մեր ազգային անվտանգության հարցը կլուծի»:

Հետաքրքիրն այն է , որ մամուլի բոլոր հրապարակումները ընթերցող, «Ազատություն» ռադիոկայան լսող մեր զրուցակցին, երբ խնդրեցինք ներկայանալ, ասաց. «Չէէէէէ, վերջը դու ինձ բռնել պիտի տաս…»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Այս մարդը Երևի էն հինգհազար դրամանոցներից է…

  2. ARMEN says:

    կեցցս պապիկ շատ շատերից լավ խելք ունես

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30