Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանցի Խաբազյանները հավեսի համար հրկիզել էին «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբը

Սեպտեմբեր 06,2013 19:30

Իրանցի եղբայրներ Արամեհ եւ Համբիկ Խաբազյանների ներկայացուցիչը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, խնդրելով  բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճիռը՝ Արամեհ և Համբիկ Խաբազյանի 2 տարի ազատազրկում ժամկետով դատավճիռը:
Իրանցի Համբիկ Խաբազյանի սովորում է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» 1-ին կուրսում:

Ամբաստանյալ Ա.Խաբազյանին մեղադրանքի կողմը առաջադրել էր մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «Ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնության» համար:

Ըստ գործի նյութերի, նա Համբիկի հետ, 2012թ. մայիսի 08-ին աշխատանքային ժամից հետո ժամանել է Երևանի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող՝ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող, «Դի ԱՅ ՎԱՅ» ակումբի մոտ, որտեղ ոտքով հարվածներ հասցնելով՝ կոտրել է հիշյալ ակումբի մուտքի դռան ապակին, ապա իր հետ նախապես տարայով բերված բենզինով, դիտավորությամբ հրկիզել է ակումբը: Նրանք դիմել էին փախուստի: Ըստ գործի նյութերի «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին իրանցիները պատճառել էին  առանձնապես խոշոր չափի` 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մինչև դատաքննության սկսվելը, իրանցի եղբայրներն առաջին ատյանի դատարանում միջնորդել էին կիրառել արագացված դատական քննության կարգ ու հայտարարել էին, որ միջնորդությունները ներկայացնում են կամավոր` իրենց պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո:

Նրանք  համաձայն էին առաջադրված մեղադրանքների հետ, իրենց լիովին մեղավոր էին ճանաչում և գիտակցում էինն արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները: Նկատենք, որ մեղադրողը փոխել էր իր դիրքորոշումն եւ չէր առարկել արագացված կարգ կիրառելու դեմ:
Դատարանը ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս` պատիժների չափը որոշելիս, հաշվի առավ ինչպես նրանց կատարած արարքների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ արագացված կարգով անցկացված դատաքննության ընթացքում ուսումնասիրված` նրանց անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։
Ամբաստանյալ ուսանողը տուժող ընկերությանը պատճառված վնասը հատուցելու համար մոր կողմից դատարանի դեպոզիտ է վճարվել վնասի չափը գերազանցող գումար։
Դատարանը, քննության առնելով Արամեհ և Համբիկ Խաբազյաններից հօգուտ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊ ընկերության՝ համապարտությամբ 3.227.563 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը, բռնագանձելու պահանջի մասին հայցն ու հաշվի առնելով, որ քաղաքացիական պատասխանող ճանաչված ամբաստանյալներն ընդունել էին նշված պահանջը, հանգել էր, որ հարուցված հայցը հիմնավոր է և պետք է բավարարվի ու բռնագանձումը պետք է կատարվի դատարանի դեպոզիտ վճարված չորս միլիոն ՀՀ դրամից։
Դատարանը վճռել էր Արամեհ Խաբազյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով։
Ա.Խաբազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Համբիկ Խաբազյանը ճանաչվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամ-կետով։ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Հ.Խաբազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց և սահմանվել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ի դեպ, Արամեհ և Համբիկ Խաբազյաններից հօգուտ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊ ընկերության համապարտությամբ բռնագանձվել էր 3.227.563 ՀՀ դրամ՝ որպես պատճառված գույքային վնասի հատուցում:

Մեր տեղեկություններով բողոքի քննությունը լսվելու է դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30