Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցնել ահաբեկչական գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ

Սեպտեմբեր 06,2013 18:42

2013 թ. հուլիս ամսից սկսած իշխանության տարբեր մարմինների կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի տարբեր գործողությունները ուղեկցվել են քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների բռնարարքներով, ծեծերով, ապօրինի բերման ենթարկումներով, քրեական հետապնդումներով:

Քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների կողմից իրենց հավաքների ազատության, կարծիքի արտահայտման իրավունքի իրականացման ոչ մի գործողության նկատմամբ ՀՀ ոստիկանությունը չի դրսևորել օրինապահ վերաբերմունք, որն ուղղված կլիներ բողոքի ցույցերի անխափան, անվտանգ իրականացմանը: Իշխանությունները ոստիկանությանը օգտագործել են իրենց կատարած ապօրինությունների և կայացրած որոշումների դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները ճնշելու նպատակով, որը հանդիսանում է ոստիկանական ուժերը որպես քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների, բռնությունների, հետապնդումների գործիք օգտագործելու փաստ:

Ավելին, քաղաքացիական նախաձեռնությունների և ակտիվիստների նկատմամբ գործի դրվեցին այսպես կոչված «Հերերի պաշտպանության ահաբեկչական խմբավորումները», որոնք հանդես եկան որպես ակտիվիստների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցախմբեր, որոնց բացահայտման, նրանց գործողությունների կանխարգելման և կատարողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՀՀ ոստիկանությունը արդյունավետ միջոցներ չկիրառեց:

ՀՀ իշխանությունները, հանձին՝ ՀՀ ոստիկանության, նման գիտակցված անգործության գործելակերպով ակնհայտորեն հովանավորում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հրոսակախմբերին և անմիջական, քաղաքական պատասխանատվություն են կրում այդ բռնությունների համար:

Նման գործելակերպը օրենքից դուրս է դնում ՀՀ իշխանություններին, հանձին՝ ՀՀ ոստիկանության և զրկում իրենց օրենքի անունից հանդես գալու և քաղաքացիների հանդեպ օրինական պահանջներ ներկայացնելու ոչ միայն բարոյական, այլև փաստացի իրավունքից: Դատապարտելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների նման գործելակերպը, բնութագրելով այն իր բնույթով ահաբեկչական՝ սեփական քաղաքացիների նկատմամբ, պահանջում ենք՝

  1. ՀՀ ոստիկանությունից

 

  • Անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից հարուցված ապօրինի քրեական գործերը և հետապնդումները
  • Հանրությանը հաշվետվություն ներկայացնել քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարած հրոսակախմբերի բացահայտման ուղղությամբ ոստիկանության կողմից իբր գործադրված միջոցների և նրանց արդյունավետությունը ապացուցող հիմնավորումների մասին:
  1. ՀՀ Գլխավոր դատախազից
  • անհապաղ քննության առարկա դարձնել զանգվածային լրատվական միջոցներով  արձանագրված քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների կանխարգելման, դրանց կատարողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառված միջոցների, գործադրված ջանքերի, օրենքով սահմանված լիազորությունների արդյունավետությունը
  • հարուցել քրեական գործեր՝ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական անգործության հիմքով, այն բոլոր դեպքերում, երբ ահաբեկչական խմբավորումների գործողությունները հանգեցրել են ծանր հետևանքների,
  • քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունների, բռնությունների դեպքերով հարուցելու քրեական գործեր:
  1. ՀՀ Ազգային Ժողովին.
  • անհապաղ և արտահերթ քննության առարկա դարձնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ահաբեկչական խմբավորումների կողմից բռնությունների և դրանց կանխարգելման ուղղությամբ  ՀՀ իրավապահ մարմինների գործադրած ջանքերի արդյունավետության հարցը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30