Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց, որ ՀՀԿ պատգամավորներ Արտակ Զաքարյանը եւ Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ում պարզապես հայտնել են իրենց կուսակցական դիրքորոշումը՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված. «Դեռեւս Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ ԵՄ-ն իր հայտարարությամբ հասկացնել է տալիս, որ, այնուամենայնիվ, ակնկալում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց խոսքի տերը լինեն եւ ստորագրեն երկու փաստաթղթերն էլ: Իրենք ասում են,որ այդ երկու փաստաթղերը չեն հակասում իրար եւ շատ պարզ ասում են՝ եկեք ստորագրեք, մենք սպասում ենք, ոնց որ խոսք եք տվել՝ այդպես էլ արեք: Հիմա Հայաստանի իշխանությունները շատ ծանր վիճակում են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը ուզում էր գործընթացի վիժեցումը դներ եվրոպական կողմի վրա, ինչը չի ստացվում:Եվրոպացիներն էլ ասում են՝ չէ, մենք սպասում ենք, փաստաթղթերը տանք՝ եկեք ստորագրեք»:
Մեկնաբանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, որ Մաքսային միություն մտնելու որոշումը երկրի անվտանգությունից ելնելով է կայացվել՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ ուզում մեզ հետ վերացական ֆորմուլաներով խոսեն: Ռազմաբազաների հարցը երկարացված է 50 տարով, բանակցային պրոցեսը սառեցված է, մենք ասում ենք, որ հավասարակշռությունը սահմանի վրա կա, ի՞նչ անվտանգության հարց»:
Ըստ Վլադիմիր Կարապետյանի, Ռուսաստանը չէր գնա պայմանագրային պարտավորությունների խախտմանը եւ այնքան էլ վատ գործընկեր չէ, որ Մաքսային միություն չմտնելու համար ռուսական զորքերը հաներ մեր սահմաններից. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ վստահելի պարտնյոր է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ի՞նչ կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը մտնի Մաքսային միության կազմի մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիր: