Լրահոս
Օրվա լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ. «Հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա»

Սեպտեմբեր 06,2013 18:26

2013 թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան 22:10-ի սահմաններում 6-7 անհայտ անձանց կողմից Երևանում դաժան ծեծի են ենթարկվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը և կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հ. Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, Հայկակի մոտ եղել են պատռվածքներ քթի մոտ և բերանի խոռոչում, իսկ Սուրենի մոտ՝ գլխի խոր վնասվածք, ինչպես նաև քթի և մատների կոտրվածքներ:

Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:

Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի և որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտվել նաև որպես անուղղակի նախազգուշացում մեզ և մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից:

Այս և նմանատիպ մյուս բռնարարքները գնահատելով որպես ահաբեկչություն հասարակական ակտիվիստների նկատմամբ՝ հայտարարում ենք, որ եթե հնարավորինս արագ չբացահայտվեն և չպատժվեն իրականացնողները, դրանք կարող են կրկնվել ապագայում, և ըստ այդմ՝ հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30